Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդու մազաչափ էմոցիոնալ սայթաքումը վերցնել ու սարքել մատի փաթաթան, դա էլ ճիշտ չեմ համարում». Վահագն Հովակիմյանը՝ ՔՊ-ականի հայհոյախառը գրառման մասին

Մարտ 27,2020 17:08

Ազգային ժողովում եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում աշխատող ֆեյսբուքյան օգտատեր Հրաչյա Հարությունյանը օրերս հայհոյախառը գրառումներ էր արել սոցցանցում, թե՝ «բա որ էս նեղ մաջալին գրում են՝ կառավարությունը թերանում է, ուզում ես դրանց հարցնել՝ էսօր ձեռներդ լվացե՞լ ես, այ բ…-ի տղա»: Գրառումներն ավելի ուշ հեռացվել էին:

Բայց նրա պահվածքը, հայհոյանքները սքրինշոթերով տարածվում են համացանցում ու քննադատության արժանանում, որովհետեւ դա զուտ մի շարքային ՔՊ-ականի գրառում չէ, մեկնաբանություններում այն ողջունել են նաեւ Գեղարքունիքի եւ Լոռու մարզպետները:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՔՊ վարչության անդամ, «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանն ասաց. «Ասենք, մարդը էմոցիոնալ…Ես ինքս չեմ հայհոյում ոչ միայն համացանցում, այլ ընդհանրապես իմ լեքսիկոնում հայհոյանք չկա: Հասկանո՞ւմ ես, մենք մի 3000 կուսակցական ունենք, որից մոտ գոնե 700-ը ակտիվ են սոցցանցերում: Ասենք, կարող են, չէ՞ էմոցիոնալ սխալ բան ասեն»:

Դիտարկմանը, որ երբ դրա տակ Գեղարքունիքի մարզպետն է հիացական մեկնաբանություն անում ու ողջունում, դա խնդիր չէ՞, շարքային մարդը կարող է սխալվել, բայց ՔՊ-ականը ՔՊ-ի դեմքն է ցույց տալիս, մարզպետը՝ առավել եւս՝ Հովակիմյանը պատասխանեց. «Ենթադրում եմ ու համոզված եմ, որ մարզպետը հայհոյանքը նկատի չուներ, այլ՝ մոտեցումը: Ես ինքս չեմ հայհոյի, չեմ անի, բայց այսօրվա գերլարված վիճակում մի հատ էլ ավելի լարել, այսինքն, մարդու մազաչափ էմոցիոնալ սայթաքումը վերցնել ու սարքել մատի փաթաթան, դա էլ ճիշտ չեմ համարում: Այս գերլարված վիճակում ամեն սայթաքում փաթաթան դարձնելը մեզ հաստատ լավ տեղ չի տանում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    Այս գերլարված վիճակում մեզ հաստատ լավ տեղ չեն տանի ոչ թե ամեն սայթաքում փաթաթան դարձնելը, այլ հենց բազմաթիվ այդ սայթաքումները:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031