Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպես է արվեստը համավարակի ընթացքում տեղափոխվում առցանց հարթակ

Մարտ 27,2020 16:55

BBC News-ը պատմում է, թե ինչպես կարելի է հագեցնել մշակութային քաղցը առցանց, և ինչ է դա նշանակում արվեստագետների համար։

Թանգարաններ և պատկերասրահներ 

Աշխարհի մի շարք հայտնի և մեծ թանգարաններ և պատկերասրահներ առանց որևէ ճգնաժամի էլ ունեին համապարփակ կայքեր, որոնցով կարելի էր կատարել անվճար էքսկուրսիաներ և ծանոթանալ իրենց լավագույն ցուցանմուշներին։ Այսօր այդ աշխատանքը արագորեն ընդլայնվում է և նոր ձևեր է ընդունում։

Էրմիտաժը Սանկտ-Պետերբուրգում

Դեռևս 2001 թվականին Էրմիտաժը դարձավ ունիկալ կինեմատոգրաֆիական փորձի առարկան, երբ ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը նկարեց այնտեղ իր լեգենդար 1,5 ժամ տևողությամբ «Ռուսական տապան» ֆիլմը, որ պատմում է ռուս ժողովրդի պատմությունը։

Այժմ Էրմիտաժը նույն կերպ առաջարկում է 5 ժամանոց զբոսանք իր սրահներով։

Ոչ պակաս ուշագրավ է երևում նաև 360° շրջապտույտով տեսախցիկով նկարահանված էքսկուրսիան Վատիկանի Պիո-Կլիմենտինոյի և Կիեռամոնտի քանդակագործությունների թանգարաններում։

Նմանատիպ փորձառություն ունի նաև Լոնդոնի Ազգային պատկերասրահը, որը Google Street View ծրագրի միջոցով պատկերասրահի սրահների պանորամային տեսարանն է առաջարկում իր վիրտուալ այցելուներին։

Փարիզի Լուվրն էլ իր հերթին է կազմակերպել մի քանի առցանց էքսկուրսիաներ։ Ամենահետաքրքիր զբոսանքներից մեկը այն պատմական ամրոցը շրջապատող խրամի շուրջ է, որը կառուցվել է դեռևս 1190 թվականին Ֆրանսիայի թագավոր Փիլիպպոս-Օգոստոսի կողմից՝ Փարիզը Սենայի հարձակումներից պաշտպանելու համար, և որը միայն 1792 թվականին՝ Ֆրանսիական հեղափոխությունից հետո,  դարձավ թանգարան։ Պահպանվել են թե խրամը, թե դրա վրայով անցնող կամուրջները։

Լուվրի կայքում կարելի է վիրտուալ կերպով հիանալ հին եգիպտական ցուցանմուշներով, ինչպես նաև զբոսնել հայտնի  «Ապոլլոն» պատկերասրահով՝ նվիրված Լյուդովիկոս XIV թագավորին։

Օպերա, բալետ, դասական երաժշտություն

Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը, սկսած մարտի 22-ից, ցուցադրում է իր «Always Playing» առցանց ծրագիրը։ Շաբաթական 2 անգամ՝ հինգշաբթի և կիրակի օրերին բրիտանական ժամանակով ժամը 19-ին (երևանյան ժամանակով ժամը 23-ին), հեռարձակվում են Մեծ Բրիտանիայի լավագույն նվագախմբի ընտրված համերգներ՝ ինչպես ներկայիս, այնպես էլ նախկին ղեկավարների՝ Սայմոն Ռեթթլի և Վալերիյ Գեորգիևի ղեկավարությամբ։

Օպերայի և բալետի թագավորական թատրոնը շաբաթական մեկ անգամ՝ ուրբաթ օրերին Գրինվիչի ժամանակով ժամը 19-ին, YouTube-յան իր ալիքով և Facebook-ի էջով հեռարձակում է իր ամենահայտնի ներկայացումները։ Մոտակա հեռարձակումը կլինի մարտի 27-ին՝ «Պետյան և գայլը» բալետը Սերգեյ Պրոկոֆևի երաժշտության ներքո։

Նույն գործունեությունը՝ ամենօրյա հաճախականությամբ, ծավալել են նաև Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոնը և Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերան

Ռոք, փոփ, ջազ

Այս երեքշաբթի Coldplay խմբի մենակատար Քրիս Մարտինը պլանավորված, սակայն ճգնաժամի պատճառով հետաձգված համերգի փոխարեն ինստագրամյան իր էջում ուղիղ եթերի միջոցով մենահամերգ է տվել հենց իր տնից։

Նույն օրը ինստագրամյան հանդիսատեսի և իր կնոջ՝ կինոաստղ Նիկոլ Քիդմանի համար կրկին տանից ելույթ է ունեցել ամերիկացի քանթրի երգիչ Քիթ Ուրբանը։

Metallica խումբը, որի մեծ տուրը Լատինական Ամերիկայով չեղարկեց համաճարակը, հայտարարել է, այսպես կոչված, Metallica Mondays-ի մասին։ Ամեն շաբաթ երկուշաբթի օրերին խումբը իր էջում կներբեռնի իր լավագույն հիշարժան համերգները։

Ամալյա ՂԱԶԱՆՉՅԱՆ

Արուս ՍՏԵՓԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031