Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ՄԻՊ աշխատակազմը ժամանակավորապես դադարեցնում է թղթային տարբերակով դիմումների ընդունումը

Մարտ 27,2020 16:50

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Հիմք ընդունելով ԱՀ կառավարության «Արցախի Հանրապետության ողջ տարածքում հանրային իշխանության մարմինների գործունեության նկատմամբ կիրառվող սահմանափակումների մասին» 2020թ մարտի 26-ի թիվ 202-Ա որոշումը, ԱՀ-ում նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման կանխարգելման նպատակով՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ժամանակավոր դադարեցնում է հանրային իշխանության մարմիններից և նրանց ենթակայության տակ գործող, ինչպես նաև այլ կազմակերպություններից բոլոր տեսակի գրությունների թղթային տարբերակով ընդունումը և անցնում հեռավար (առցանց) գործունեության իրականացմանը։

Միևնույն ժամանակ Պաշտպանը հորդորում է քաղաքացիներին իրենց դիմում-բողոքները չներկայացնել թղթային տարբերակով՝ օգտվելով առցանց ու հեռախոսազանգով դիմելու հնարավորություններից:

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող դիմում-բողոքները և այլ տեսակի փաստաթղթերը խնդրում ենք ուղարկել առցանց՝ ԱՀ ՄԻՊ-ի կայքէջի դիմումաձևով, ֆեյսբուքյան էջի և [email protected] էլեկտրոնային փոստի միջոցով:

Պարզաբանումների համար կարող եք զանգահարել 116 անվճար կարճ կամ 047979048, 047979049 հեռախոսահամարներով:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2020թ. մարտի 31-ին կայանալիք Արցախի Հանրապետության համապետական ընտրությունների օրն ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, Պաշտպանի իրավասությունների սահմաններում քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանությունը և մարդու իրավունքների մշակույթը երաշխավորելու նպատակով, իրականացնելու է ընտրական գործընթացների դիտարկում:

Ընտրական իրավունքների իրացման հետ խնդիր ունեցող անձինք Պաշտպանի աշխատակազմի հետ կարող են կապ հաստատել 116 կարճ հեռախոսահամարով: Դիտարկման և բողոքների քննարկման ընթացքում ուշադրության ներքո կլինեն ինչպես ընտրություններին մասնակցող անձանց, այնպես էլ լրագրողների ու դիտորդների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը: Պաշտպանի աշխատակազմն արագ արձագանքելու է ստացված բողոքներին և անհրաժեշտության դեպքում հանդես է գալու հրապարակային հայտարարություններով:

Պաշտպանի աշխատակազմը նաև հետևում է նախընտրական քարոզարշավի ընթացքին, առ այսօր ստացել ու արձանագրել է որոշ խնդիրներ, որոնք ընտրություններից հետո կամփոփվեն ու կհրապարակվեն՝ համապատասխան առաջարկների հետ համատեղ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031