Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կկարողանանք գնահատել պետական մարմինների ներքին կոռուպցիոն ռիսկերը». Ռուստամ Բադասյան

Մարտ 27,2020 16:45

«Կառավարությունը կոռուպցիայի դեմ մասնագիտացված եւ համակարգված պայքար մղելու նպատակով նախաձեռնել է հակակոռուպցիոն մարմինների ձեւավորում: 2019թ.-ին ձեւավորվեց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, իսկ հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքը լրամշակման փուլում է»,-ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր ներկայացնելով ՀՀ կառավարության ծրագրի 2019թ.-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը՝ ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Իսկ հակակոռուպցիոն դատարանը համակարգային մարմնի վերջին բաղկացուցիչն է, որը պատասխանատու է լինելու կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դատաքննության համար»,-նշեց նա:

Նախարարի փոխանցմամբ՝ լրամշակման փուլում է նաեւ ոլորտային կոռուպցիոն ռիսկերի վերհանման մեթոդաբանությունը. «Այս հարցում ակտիվ գործակցում ենք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ, որի արդյունքում հնարավոր կլինի գնահատել պետական մարմինների ներքին կոռուպցիոն ռիսկերը, մշակել եւ իրականացնել դրանց վերահսկմանն ուղղված գործողությունների ծրագիր»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031