Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շարունակում է իր շրջայցը։ Հաջորդը նա այցելեց Աղավնաձորի Մանկավարժական և Ագրարային համալսարանների հանգստյան տներ։ Այդ երկու հանգստյան տների պատասխանատուն ազգային բժշկական պալատի նախագահ Նարեկ Վանեսյանն է։
Նա նշեց, որ Մանկավարժական համալսարանի հանգստյան տանը գտնվում են 127 քաղաքացիներ և 57 քաղաքացիներ՝ Ագրարային համալսարանի հանգստյան տանը. «Նրանց մեջ կան թե բալիկներ, թե 60 տարեկանից բարձր անձինք։ Բոլորի առողջական վիճակը մեր կողմից վերահսկվում է անհատական կոնտակտավորի առողջական քարտերով, անգամ՝ սննդակարգի առանձնահատկություններով, նույնիսկ՝ հոգեբանական վիճակով։ Բոլորի վիճակը այս պահին բավարար է։ Որոշակի ջերմության առկայություններ լինում են, որոնք էպիզոդիկ են լինում և իջնում են, և մեզ անհանգստանալու տեղիք այս պահին չեն տալիս»։
Բացի հաստիքային աշխատողներից, այստեղ իրենց ծառայությունն են իրականացնում նաև բժշկական կրթություն ունեցող կամավորներ, որոնց նախ վերապատրաստել են։
https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/207988247203518/?__xts__[0]=68.ARCARwYnm7fx_W_WMedHSh0pTLXNOUfmB7NHvIorusoja_WmTEK4LIVVC0WcFC42k1nEU8cP9E3C2FDfVF9efjaxI9KnTSlDly5QEzWDHr_ja9PUHvhQQmBo-wvjSgSkmngf9fbfRvxxoGA52Mgb-vq7uVOraPfxVjwO0toXMjjbtT5siqJv2UHBE5mMk77veMeRKCKGx_ct9uvQgWMhQFiCv1T3_yU45lh6UeGdJOBezflEHIzism50fSt7aPZMlTNjQcQQ8QMqpkfolB_OxkEyn3Prw-9DbMuRnuhNq3HCd_62c2r-ZzZJbi0q-BRYzfsNT6yHJ_SWWdag_ESztq907SFc-C3s&__tn__=-R
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ