Հայկական գինեգործական ձեռնարկությունների շարքում հներից մեկը համարվող գինու գործարանը գտել է նոր շուկաներ և ընդլայնել է իր հաճախորդների շրջանակը՝ շնորհիվ ԵՄ աջակցությամբ գործող ծրագրի:
Երբ «Ոսկեվազ» ընկերությունը որոշեց ընդլայնել իր շուկաները, դիմեց ԵՄ-ի «Խորհրդատվություն փոքր բիզնեսներին» ծրագրին:
Գինեգործական ձեռնարկությունը խորհրդատվական ընկերության կողմից ստացել է ռազմավարական պլանավորման, արտադրանքի ընդլայնման, նոր ապրանքների և ներդրումների ծրագրի մշակման, արտաքին շուկաներ մուտք գործելու և ֆինանսական մոդելավորման վերաբերյալ խորհրդատվություն:
Արդյունքում ընկերության վաճառքներն ավելացել են 21%-ով, տարեկան շրջանառությունն աճել է 22%-ով, իսկ արտահանման ծավալները՝ 18%-ով:
EU NEIGHBOURS east