Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցանցում լինելը դառնում է պարտադիր պայման ցանկացած առաջխաղացման համար». նոր մարտահրավերներ ԶԼՄ-ներին և լուծման ուղիներ

Մարտ 27,2020 16:20

«Թվային դարաշրջանն այս բոլոր իրադարձություններով դառնում է իրականություն և մեր կյանքի անբաժան մաս»,- ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ուսանողներին վստահեցրեց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:

https://www.facebook.com/494553214359423/videos/701454297259639/?__xts__[0]=68.ARB_iRjC1cHlI9HqPNjNA-BcuTTNkZzSV7s3uHBiGVH-dXd0pb58YCgR-d_y5QXc1xTas8jIWMfWVJnZAUGsxEVI18p_dQsudemsENgbC5hbcRGvT-UqVBAGYTPkxQTvL-GV_VD4YTe5-0B7N7XHjeD6N38qHHyNvGy7UlzvEOBXZ8leLBVeRZ2JKQRPBKsLnesX4GEd-7Ho0MSr4CYVWTUDFSN2gBT7mjmQDPb9VqCO4Xj2MJq6-tBY8hQxFuSrDEtUwx0dae7U-uZmawoXnCT7rGJWXU625x9JkyynGndzJ29PoQGx4H8n9tnbz6Ei01x5RfYH6j1nIFSZjZ4R5q0gBhFkNTCPRCQ&__tn__=-R

Նա նշեց, որ ներկայիս կարևորագույն խնդիրներից է հասկանալը, թե որը կարող է մեր օրերում լինել ավանդական մեդիայի դերակատարությունը, քանի որ այն ավանդականը, որ կա աշխարհում և մասնավորապես Հայաստանում, կորցնում է իր գրավչությունը և դեֆորմացվում:

Տիգրան Հակոբյանի փաստմամբ՝ համացանցը և նոր տեղեկատվական տեխնոլոգիաները յուրաքանչյուր մարդու շնորհեցին հեղինակ լինելու իրավունք: Այսինքն՝ ցանկացած մարդ, որն ունի համակարգիչ կամ ինչ- որ գաջեթ, ունի հնարավորություն միանալ համացանցին, նա հեղինակ-լրագրող է: Այս առիթով Տիգրան Հակոբյանը կարծում է. «Այդ հանրությունն ամբողջովին ինքն է կարողանում ձևավորել հասարակական կարծիք, ներազդել դրա վրա, ստեղծել այն զուգահեռ իրականությունը, որը շատ ավելի է ազդում մարդու հոգեբանության վրա, քան մարդուն շրջապատող իրականությունը»:

Ըստ Տիգրան Հակոբյանի՝ այդ հանրությունը զրկում է ԶԼՄ-ներին մենաշնորհներից: Նա նշեց, որ որոշ հաշվարկներով՝ 10 հազար տարվա ընթացքում աշխարհում գրանցվել է մոտ 200-300 միլիոն հեղինակ ու նաև համեմատեց, որ մեր օրերում հեղինակի իրավունք ստացել է մոտ 3 միլիարդ մարդ ամբողջ աշխարհում:

Նաև հիշեցրեց, թե ինչ փորձություններով էին ժամանակին հեղինակներն անցնում. «30 -40 տարի առաջ հեղինակ լինելու համար պետք է անցնեիր տասնյակ պատնեշներ՝ կիրթ լինեիր, գրագետ գրեիր, այսօր համացանցում դա հնարավոր չէ: Ժամանակին պետք է քո տեքստը նայեր խմբագիրը, բաժնի վարիչը, այն սրբագրվեր, դրա հետ միգուցե համաձայն պիտի լիներ թերթի կամ ԶԼՄ սեփականատերը և այլն: Այսօր այդ պատնեշներից որևէ մեկը գոյություն չունի, և ցանկացած մարդ կարողանում է իր գաղափարները փոխանցել անսպառ թվով մարդկանց»: Հետևաբար Տիգրան Հակոբյանի փոխանցմամբ՝ պետք է ավանդական լրատվամիջոցները հասկանան՝ ինչ բովանդակություն և ինչպես ստեղծել ու տարածել. «Ցանցում լինելը դառնում է պարտադիր պայման ցանկացած առաջխաղացման համար: Այսօր նույնիսկ այն մարդիկ, որոնք ցանցում չկան, միջնորդավորված պետք է ցանցում լինեն իրենց օգնականների, ֆեյքերի, մամուլի քարտուղարների միջոցով կամ գոնե իրենց մասին ցանցում պետք է խոսվի: Եթե ժամանակին ասում էին՝ եթե մտածում եմ, ուրեմն գոյատևում եմ, այսօր ասում են՝ եթե ես չկամ ցանցում, ես չկամ իրական կյանքում: Համացանցում հեղինակ լինելը սոցիալիզացիայի բաղադրիչներից մեկն է»:

Ներկայիս մարտահրավերների մասին խոսելով՝ Տիգրան Հակոբյանը նկատեց՝ համացանցային մեդիայի ինքնասպասարկումն ուղղված է ավանդական մեդիաների դեմ. «Պարտիզանական լրագրությունը, որը կա ցանցում, կամաց-կամաց կլանում է պրոֆեսիոնալ լրագրողների գործառույթները. բլոգերներն ավելի շատ են, քան լրագրողները»:

Ստեղծված իրավիճակից ավանդական լրատվամիջոցների համար ելքի ճանապարհներից մեկը Տիգրան Հակոբյանը համարում է բովանդակության վաճառքը. «Լուծման տարբերակներից է սկսել վաճառել ոչ թե թերթում տարածքը, հեռուստատեսությունում եթերաժամանակը, այլ վաճառել բովանդակությունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031