Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այս մասին վարչապետը հայտնել է թիվիթերյան իր էջում:
55-ամյա Բորիս Ջոնսոնն ասել է, որ Covid-19-ի թեթև ախտանիշներ ունի և այժմ ինքնամեկուսացել է Դաունինգ-սթրիթում գտնվող իր տանը և կշարունակի ղեկավարել կառավարությունը: «Միասին կհաղթենք հիվանդությանը: Մնացե՛ք տանը, փրկե՛ք կյանքեր»,-գրել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Մեծ Բրիտանիայում կա կորոնավիրուսի հաստատված ավելի քան 11 հազար 600 դեպք, գրանցվել է մահացության 578 դեպք:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ արքայազն Չարլզի մոտ ևս կորոնավիրուս է ախտորոշվել:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Over the last 24 hours I have developed mild symptoms and tested positive for coronavirus.
— Boris Johnson #StayHomeSaveLives (@BorisJohnson) March 27, 2020
I am now self-isolating, but I will continue to lead the government’s response via video-conference as we fight this virus.
Together we will beat this. #StayHomeSaveLives pic.twitter.com/9Te6aFP0Ri