Բարձր տեխնոլոգիաներով հագեցած բժշկական կենտրոնը ահազանգում է. Էլեկտրական ցանցը պարտքի պատճառով հենց նոր հոսանքազրկեց Ուլտրաիմիջինգ կենտրոնը, և շտապ օգնության մեքենայով ժամանած ծանր հիվանդը պատգարակով հայտնվել է հոսանքազրկված կենտրոնի միջանցքում:
Ընդ որում`
1.կենտրոնը վճարել է իր Ախուրյանի մասնաճյուղի հոսանքի պարտքը
2.կենտրոնը վճարել է գլխամասային մասնաճյուղի հոսանքի պարտքի մի մասը
3.մոտ 10 օր առաջ կենտրոնը նամակով դիմել է էլ. ցանցին` խնդրելով երկարաձգել պարտքի մարումը մինչև մարտի 31-ը, սակայն ոչ մի գրավոր պատասխան մինչ օրս չի ստացել
Կարդացեք նաև
4.էլ. ցանցի տեղամասային տեսուչը և փոխտնօրենը չեն պատասխանում մեր զանգերին
5.կենտրոնը երեկ` 26.03.2020թ. դոլարային վարկ է վերցրել և երեկ ամբողջությամբ մարել է հարկային պարտավորությունները
6.կենտրոնը վճարել է 70% աշխատակիցների աշխատավարձը
7.կենտրոնը ոչ մի աշխատողի աշխատանքից չի ազատել և տուն չի ուղարկել
8.կենտրոնը մարտի 1-ից նոր աշխատակից է ընդունել
9.կենտրոնն այս պահին դիմում է բանկին` նորից վարկավորվելու համար, որպեսզի մարի էլեկտրաէներգիայի պարտքը
10.Ուլտրաիմիջինգ կենտրոնը պահանջում է շտապ վերականգնել հիմնական և օժանդակ գծով էլեկտրասնուցումը և սևեռում է երկրի և ՀԷՑ-ի ղեկավարության, ինչպես նաև պարետի և հանրային ոլորտը կարգավորող հանձնաժողովի ուշադրությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Ուլտրաիմիջինգ