Իր շրջայցի ընթացքում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այցելեց նաև Երևանի պետական համալսարանի հանգստյան տուն։
Նա նշեց, որ ԵՊՀ հանգստյան տունն առանձնանում է նրանով, որ մեկուսացված են նաև երեխաներ՝ իրենց ծնողների հետ։ Եվ հատուկ միջոցառումներ են ձեռնարկվում երեխաների մնալը ապահով, հարմարավետ և նույնիսկ օգտակար դարձնելու համար։
Այստեղի պատասխանատուն ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն ՓԲԸ տնօրեն Հովհաննես Զոհրաբյանը ասաց. «Երեխաներին պետք էր զբաղմունքով ապահովել, որովհետև ձանձրալի է իրենց համար։ Առցանց դասընթացներ են գնում։ Մեր բախտը բերել է, որ դասատուներից այստեղ մարդ կա։ Փաստորեն ստացվում է, որ իրենք ընդհանուր դասընթացի պրոցեսը կարողանում են կազմակերպել»։
Նա հավելեց, որ ունեն 90 կոնտակտավոր անձ։ Այսօր՝ մարտի 27-ին, նրանցից 69-ից, որոնք հիմնականում երեխաներն են և նրանց ծնողները, նմուշառում է վերցվել, իսկ 21 թեստավորումը կկատարվի վաղը։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ