Լրահոս
Օրվա լրահոսը

Լև Լեշչենկոյի և Իգոր Նիկոլաևի մոտ կորոնավիրուս է կասկածվում. ԶԼՄ-ներ

Մարտ 27,2020 14:54

ՌԴ Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն մեկնաբանել է լուրերն այն մասին, որ ռուս հայտնի երգիչ Լև Լեշչենկոյի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, և վերջինս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նախարարը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է տեղեկությունը, բայց նշել է, որ Լեշչենկոյի վիճակը դեպի լավն է գնում: 78-ամյա Լև Լեշչենկոյի կնոջ մասին նախարարը ոչինչ չի հայտնել, բայց ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ նա ևս հոսպիտալացվել է:

«Պետք է շնորհակալություն հայտնեմ գործընկերներիս, բժիշկ ընկերներիս, քանի որ նրանց ջանքերը դրական արդյունք են տվել: Լև Վալերիանովիչի վիճակը բարելավել է, ինչը չի կարող չուրախացնել նաև բուժաշխատողներին, նրա հարազատներին և երկրպագուներին: Այսօր նա թթվածնի բարձր հարստացման սարքի կարիքը չունի, այդ պատճառով հիվանդության ընթացքը թույլ է տալիս մեզ հույս ունենալ, որ ելքը լավ է լինելու»,-ասել է նախարարն «Առաջին Ալիքի» եթերում:

Միևնույն ժամանակ ռուսական մի շարք լրատվամիջոցներ հաղորդել են, որ ռուս երգիչ, կոմպոզիտոր Իգոր Նիկոլաևը ևս գտնվում է Կոմունարկայի բժշկական կենտրոնում՝ կորոնավիրուսի կասկածանքով:

Ռիա Նովոստի գործակալությունն էլ հաղորդում է, որ Ռոսկոսմոսի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը Լև Լեշչենկոյի հետ շփվելուց հետո կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի պատասխանը բացասական է:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031