Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շարունակում է իր շրջայցը։ Նա ուղիղ միացումով միացավ Ծաղկաձորի մարզային համալիրից։
Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետ Կարեն Պողոսյանը ներկայացրեց իրավիճակը. «Մենք ամսի 16-ից գտնվում ենք այստեղ։ Այս պահին ունենք 173 կասկածյալ` մեկուսացված։ Առողջական վիճակը բավարար է։ Այսօրվա դրությամբ ջերմողներ գրեթե չունենք։ Ջերմաչափումը կատարվում է ամենօրյա ռեժիմով՝ օրը երեք անգամ»։
Նա հավելեց, որ Աբովյանի բժշկական կենտրոնի մասնագետները այցելում են մեկուսացած քաղաքացիներին։
Նախարարն ամփոփելով իրավիճակը՝ ասաց. «Բոլոր տեղերում կարծես թե արտակարգ պատահարներ չկան, ամեն ինչ պատշաճ կազմակերպված է՝ թե բուժօգնությունը, որի որպես այդպիսին կարիքը չկա, և թե սպասարկումը, որ մարդիկ պարզապես այս 14 օրը հնարավորինս հարմարավետ անցկացնեն, թե անվտանգությունը ապահովելով անձնակազմի և թե շրջակա միջավայրի մարդկանց։ Նաև շատ կարևոր ուշադրություն ենք դարձնում անձնակազմին, որովհետև անձնակազմն ամենախոցելին է, և պետք է պարտադիր նրանք առաջինը լինեն անվտանգ, որ մյուսների անվտանգությունը ապահովեն»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ