Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը որոշել է շրջայց կատարել բոլոր այն կետերով, որտեղ պահվում են մեկուսացված քաղաքացիները։
Առաջին ուղիղ միացումը Ծաղկաձորի «Նաիրի» հանգստյան տնից էր։ Նա ներկայացրեց այնտեղ ծառայություն իրականացնողներին։
Կամավոր Նարեկը հայտնեց, որ բոլոր քաղաքացիները հանգստյան տուն են եկել երկու օր առաջ, բոլորի ինքնազգացողությունը լավ է և գտնվում են 24-ժամյա հսկողության ներքո. «Օրը ամենաքիչը երկու անգամ ջերմաչափում է կատարվում։ Անընդհատ բժիշկը գնում է, լսում է գանգատները։ Եթե առողջական խնդիրներ ունեցող մարդիկ կան, նրանց առավել ուշադրություն է դարձվում»։
Նա հավելեց, որ սնունդը նվազագույնը երեք անգամ են տալիս։ Սնունդը մատակարարվում է։ Կամավորի խոսքերով՝ հանգստյան տան բոլոր սենյակները զբաղված են։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ