Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի վարակման 196 նոր դեպք, այսպիսով` հիվանդների ընդհանուր թիվը դարձել է 1036: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում անելով օպերատիվ շտաբին:
Նոր դեպքեր հայտնաբերվել են Ռուսաստանի 16 շրջաններում, ընդ որում 157 նոր դեպք գրանցվել է Մոսկվայում: Նշվում է նաև, որ կորոնավիրուսից մահացել է տարեց կին, այսպիսով՝ Ռուսաստանում համավարակի հետևանքով մահացության թիվը հասել է 3-ի:
Մոսկվայում, որտեղ ներկայումս կորոնավիրուս հայտնաբերվել է 703 մարդու մոտ, ապաքինվել է 18-ը:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսաուղերձով դիմել է քաղաքացիներին և գալիք շաբաթը հայտարարել ոչ աշխատանքային՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված:
Կարդացեք նաև
Ավելի ուշ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հրահանգել է մարտի 28-ից մինչև ապրիլի 5-ը փակել մայրաքաղաքում գործող ռեստորանները, սրճարանները, գեղեցկության սրահները, խանութները, բացառությամբ՝ պարենային խանութների:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ