Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում անդրադարձավ երկու ամսական երեխայի վարակման դեպքին։
«Ուզում եմ հաստատել, որ նման դեպք կա։ Եվ երեկ, երբ լրագրողները ինձ հարց էին տալիս, ինձ պարզապես չէին հասցրել զեկուցել այդ դեպքի մասին։ Երեխան ընդհանրապես ախտանիշներ չունի։ Մայրիկն է երկու օր ջերմել, մայրիկն էլ այս պահին ախտանիշներ չունի։ Նրանք այս պահին գտնվում են հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ։ Եվ ամեն ինչ արվում է նրանց հարմարավետությունը հնարավորինս ապահովելու և առողջությունը վերականգնելու համար։ Թեպետ նորից եմ կրկնում, որ որպես այդպիսին վերականգնելու կարիք էլ չկա։ Հուսով եմ՝ նրանք էլ ժամանակի լրանալուն պես բացասական թեստով դուրս կգրվեն հիվանդանոցից»,- ասաց նա։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ