Ֆրանսահայ քաղաքական ականավոր գործիչ Պատրիկ Դևեջյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Այս մասին նա տեղեկացրել է թվիթերյան իր էջում:
76-ամյա Դևեջյանը գրել է, որ համաճարակը վարակել է նաև իրեն: Նա միևնույն ժամանակ շնորհակալություն է հայտնել բժշկական անձնակազմին` բոլոր հիվանդներին ցուցաբերած օգնության համար: «Հոգնած, բայց նրանց շնորհիվ կայունացած ես վեր եմ կենում»,-գրել է Դևեջյանը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև
Je suis touché par l'épidémie, donc à même de témoigner directement du travail exceptionnel des médecins et de tous les personnels soignants. Fatigué mais stabilisé grâce à eux, je remonte la pente et leur adresse un très grand merci pour leur aide constante à tous les malades.
— Patrick Devedjian (@DevedjianP) March 26, 2020