Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչ Բերբերյան. «Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանն էլ է եկել այն գաղափարին, որ գյուղնախարարությունը փակելը մեծագույն սխալ էր»

Մարտ 27,2020 12:20

Կորոնավիրուսի ստեղծած տնտեսական ճգնաժամը հաղթահարելու ՝ կառավարության քննարկումներն ու որոշումները մտահոգում են «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանին:

«Կառավարության ծրագիրը շատ հետաքրքիր, իրատեսական ծրագիր է, որի մեջ լույս ենք տեսնում: Բայց երբ ծրագիրը կապվեց բանկերի հետ, որոնք գյուղացու հիմնական թալանչին, սնանկացման հիմնական աղբյուրն են եղել, կարծում եմ՝ կառավարությունը չպետք է վստահեր բանկերին»,- «Հայելի» ակումբում այսօր ասաց նա:

Մասնագետը համոզված է, որ կառավարության շատ անդամներ, որոնց հետ քննարկել են, կողմ են գյուղատնտեսության նախարարության վերականգնմանը: «Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն էլ եկել է այդ գաղափարին, որ գյուղատնտեսության նախարարությունը փակելը մեծագույն սխալ էր: Ես ասել եմ ու կասեմ, որ դա ԱՄՆ-ում երկրորդ նախարարությունն է պաշտպանության նախարարությունից հետո»:

Պարոն Բերբերյանը թունելի վերջում այնուամենայնիվ լույս տեսնում է, թեեւ կառավարության ծրագրում ուղղությունները հստակ պարզ չեն: Օրինակ, հացազգիները խթանվելո՞ւ են, թե ոչ, ո՞ր կուլտուրաներն են արտահանման համար խթանվելու: «Այդ ծրագրի ֆինանսավորումը վստահելու են տրանսպորտային մի կազմակերպությա՞ն, որը գյուղմթերք է արտահանում: Եթե այդ կազմակերպությանն են ֆինանսավորելու, դա գյուղատնտեսություն չէ, եթե պահածոյագործությանն են ֆինանսավորելու, դա էլ սննդարդյունաբերություն է: Բանկերը կգնան դրան: Հատկապես եթե գրավի հարցը դրվի: Իսկ գյուղացին գրավ չունի: Էլ չեմ ասում այդ խայտառակ բանկային հատուկ ցուցակները, որտեղ նշված է՝ ում կարելի է վարկ տալ, ում՝ ոչ: Դրա համար էկոնոմիկայի նախարարը առաջարկեց կոոպերացիայի գաղափարը, ինչից մենք դժգոհ ենք: Ի՞նչ է նշանակում կոոպերացիա: Առաջինը՝ մի կարգին օրենք էլ չունենք կոոպերացիայի մասին: Եվ ինչի՞ կոոպերացիա: Պետք է ստեղծել ֆերմերային միավորումներ, որոնց տակ կմտնեն կոոպերատիվներ, ասոցիացիաներ, ֆերմերային խմբեր… Կառավարությունը շատ զգույշ պետք է լինի: Եթե գրեց կոոպերացիա բառը, դա նշանակում է՝ ինքն իր տունը քանդեց: Այսինքն, կոոպերատիվները կստեղծվեն, դրամները կստանան ու էլի կանհետանան»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031