Ավստրիական դպրոցի նշանավոր տնտեսագետ, դոկտոր-պրոֆեսոր Անտոնի Պ. Մյուլլերը գերմանացի է, աշխատում է Բրազիլիայում:
1. Հարկադիր պարապուրդները շուտով կդառնան գլոբալ աղետ
COVID-19 կորոնավիրուսի մահացության աստիճանը ինչքան մեծանա, կառավարական արձագանքը այս վտանգին կդառնա ավելի վտանգավոր: Եթե տնտեսական կյանքի այս առկա բլոկադան շարունակվի, հակամիջոցներից ավելի շատ մարդ կմահանա, քան հենց վիրուսից: Ամենօրյա սպառման ապրանքների պաշարը շատ շուտ կհասնի իր վերջին: Գլոբալ տրանսպորտն ու արտադրության միջոցների շղթան խզելը կհասցնի կարևոր դեղերի ու սննդի սուր պակասին: Զսպելու ռազմավարության անխուսափելի արդյունքը հետևյալը կլինի. «Վիրահատությունը հաջող էր, բայց հիվանդը մահացավ»:
2. Կառավարության գլխավոր ռազմավարության բիզնեսը փլուզելն է
Կարդացեք նաև
Առողջապահության պատասխանատուների գլխավոր հոգսը ոչ թե մահերի բացարձակ թիվն է, այլ վարակվածության հաճախության կորը հարթեցնելը (տես այստեղ flattening the curve):
Եթե մնացած բոլոր այլ պայմանները անփոփոխ լինեին, գուցե այս մոդելը ճիշտ լիներ, բայց սա անտեսում է այն վնասները, որոնք ծագում են զսպելու միջոցառումներից: (Սրա նախանշանները արդեն ունենք): Արդեն այսօր, ի հավելումն միջազգային օդահաղորդակցության կտրուկ սահմանափակումներին ու սահմանները մասնակի փակելուն, կա միջոցառումների մի ողջ շարան, ինչը խորագույնս միջամտում է անհատների ամենօրյա կյանքին ու ուղղված է ամեն մեկին առավելագույնս մեկուսի պահելուն:
Բայց այս պահին իշխանությունները անտեսում են իրենց միջոցառումների կողմնային հետևանքները: Իշխանությունները մտահոգ են միայն ասված կորը հարթելով: Սրա համար էլ չեն տեսնում, որ լոկ այս նպատակին հետամուտ լինելը կհասցնի միայն և միայն շատ ավելի խոշոր ուղեկից վտանգների, քան համաճարակը կանխելու հնարավոր ծախսերն են:
Եթե կառավարական հիմնարկները (տես այստեղ government agencies) շարունակեն իրենց այս գործելակերպը, մարդիկ շատ շուտ կտեսնեն, որ անկարող են գնելու ամենաանհրաժեշտ բաները, սկզբում այն պատճառով, որ խանութներն են դատարկ, հետո էլ, երբ խանութները քիչ-քիչ նորից լցվեն, որ այլևս եկամուտ չունեն: Բիզնեսները փակվել են ու ռոճիկ չկա: Վարձակալությունը ու մնացած բիզնեսները գումար չեն բերում: Ու տնտեսությունը սառեցնողը կլինի ոչ թե կորոնովիրուսը, այլ պետական այրերի այսպիսի արձագանքը համաճարակին:
Ստրատեգիաներից մեկն էլ, ինչը մասնակի կիրառվում է Հարավային Կորեայում ու Թայվանում (տես այստեղ South Korea ու այստեղ Taiwan) բնակչության մեծամասնության ամենօրյա կյանքին նվազագույնս միջամտելն է:
Եթե պետական այրերը հասկանային, թե տնտեսությունը ավերելը ինչքան ու ինչով է սպառնում մարդկային կյանքին ու առողջությանը, համաճարակի դեմ պայքարի այնպիսի միջոցներ կընտրեին, որոնք չէին խաթարի բիզնեսի ընթացքը: Պետական այրերը այս անգամ կկենտրոնանային առավել ռիսկային խմբերի վրա ու կձգտեին այն պայմաններին, որ բնակչությունը ի վիճակի լիներ կամավոր մեկուսանալու:
Մյուս կողմից, թե Եվրոպայում (տես այստեղ Europe) թե աշխարհի մեծ մասում (տես այստեղ world) արտակարգ դրության միջոցառումների մի շարան է հայտարարվել: Բայց եթե նույնիսկ պարետային ժամերի ու ճամփորդելու արգելքների այս մղձավանջը վերանա, շատ երկար ժամանակ կպահանջվի, որ տնտեսությունը վերակենդանանա, ընդ որում, ոչ թե վիրուսից, այլ սրա դեմ պայքարի պետական ձևերի հետևանքներից:
Թե Միացյալ Նահանգներում, թե եվրոպական երկրների մեծ մասում միայն կառավարություններն են հսկում այն հավատը, թե համաճարակը զսպելու ու կառավարելու միայն մեկ ձև կա, այն է՝ անհատների ու հանրության կյանքի խստագույն պետական սահմանափակումները: Բոլորին համոզել են, թե բացի երկրի համարյա ողջ տնտեսությունը դադարացնելը ու անհատների ամենօրյա կյանքը խիստ սահմանափակելը ուրիշ ոչ մի այլընտրանք չկա: Այնինչ, արգելքների հարուցած այս վիթխարի ծախսերի փոխարեն, պիտի մշակվեին ու բազմապատկվեին այն միջոցառումները, որոնք պիտի ուղղվեին հիվանդներին ու մեռնողներին:
Չնայած համաշխարհային բիզնեսը ու տնտեսությունը դադարեցնողները պիտի անպայման հստակ ներկայացնեին իրենց գործողությունների պատճառներն ու հնարավոր հետևանքները, դրանք սա չարեցին: Ըստ էության, թե Եվրոպայում (տես այստեղ Europe) թե, օրինակ, Իտալիայում մահերի թիվը սպասելիքից ցածր է ու անհայտ է (տես այստեղ what we expect from the flu. The mortality rate remains unknown): Անհայտ է այս թիվը գնահատելու կանխամիտ աղավաղմունքի ու տեխնիկական դժվարության պատճառներով (հայտնի են միայն կարճաժամկետ ու մասնակի թվերն ու կարճաժամկետ կանխատեսությունները): Վիրուսակիրների թվի վիճակագրությունը (տես այստեղ statistics) անորոշ է, քանի որ նոր վիրուսների թեստային սարքերի սխալի տիրույթները մեծ են, իսկ COVID-19-ի համար նույնիսկ շատ ավելի մեծ են, որովհետև սրանց պահանջարկը կտրուկ ու շատ արագ աճեց: Իշխանությունների հրապարակած թվերը կասկածելի են, ու նույնիսկ ստանդարտ թեստերը անպայման սխալի տիրույթ ունեն, ու բազում թեստ է պետք, որ սրանց արդյունքները վստահելի լինեն:
Մահացության թվերի վստահելիությունը ոչ միայն խնդրահարույց է, քանի որ նախ սրանց ճշգրիտ թիվն է անհայտ, այլև վիճելի են նաև հենց COVID-19-ին վերագրվող մահերի դեպքերը: Չկա ոչ մի վստահելի ձև, ինչով որոշվեր, թե այս վիրուսի առկայությունը դիակի մեջ ապացուցում է, որ մահը հենց այս վիրուսն է պատճառել: Մարդիկ, մանավանդ ծերերը, բազում պատճառներից են մեռնում: Իտալիան հաղորդում է, թե COVID-19-ի զոհերի 99%-ը մահվան պահին ունեցել է այլ հիվանդություններ (տես այստեղ had other illnesses at the time of death): Երբ դիակի մեջ COVID-19 են գտնում, սա դեռ ապացույց չի, որ մարդն այս վիրուսից է մեռել: Սա կարող է լինի մահվան անթիվ պատճառներից միայն մեկը:
Վիրուսների մուտացիաները անընդհատ են ու առանց հատուկ թեստերի (տես այստեղ tests) վիրուսի այս մոդիֆիկացիաները չեն հայտնաբերվում: Եթե սրանք բոլորը հայտնաբերվեին, խուճապը անընդհատ կլիներ: Անվիճելի է, որ կորոնավիրուսի այս համաճարակից հետո, վաղ թե ուշ, մի ուրիշ վիրուս էլ է հայտնվելու: Դե հիմա պատկերացրեք, որ պետական այրերը ամեն անգամ հենց այս ձևով արձագանքեն նոր վիրուսի երևալուն: Ակնհայտ է, որ այսօրինակ արձագանքը անհեթեթ է:
3. Տնտեսության կանգը ինչքան երկարի, աղքատությունը այնքան կշատանա
Իշխանությունները ուզում են մարդկանց հավատացնեն, թե այս սահմանափակումները կարճաժամկետ են: Իսկ եթե սրանք (տես այստեղ containment strategy) սպասվածից երկար լինե՞ն: Սրանց ազդեցությունը տնտեսության վրա արդեն աղետալի է, ու այս աղետը օրեցօր է ահագնանում: Ու եթե նույնիսկ իշխանությունները վիրուսի հախից գան, տնտեսության անկումը դեռ շատ ավելի երկար կշարունակվի:
COVID-19-ի վնասը շատ ավելի քիչ կլինի, քան սնանկությունների ու գործազրկության այն ալիքը, ինչը մի վիթխարի ցունամիի պես շուտով կփլվի գլոբալ տնտեսության վրա: Ու եթե իշխանությունները տեր կանգնեն իրենց այն խոստումներին, թե վնասները փոխհատուցելու են, անհրաժեշտ գումարն այնքան վիթխարի կլինի, որ դրա արդյունքը կլինի անսաստ ու հզոր ինֆլյացիան: Մենք վկա կլինենք համատարած աղքատանալուն ու, ինչը անպայման է հետևում աղքատանալուն, կտեսնենք բնակչության առողջության անկումն ու մահացության աճը:
4. Վախն ահագնացնելու խարդավանքները
Հա, խուճապի պատճառ կա, բայց խուճապի այս պատճառը ոչ թե վիրուսն է, այլ քաղաքականության կորոնավիրուսն է: Կազմակերպված խուճապը պետերի խմբի համար գերազանց առիթ է, որ այս խումբը պարզի, թե դեռ ինչքան շատ հնար ունի, որ իր քաղաքացիներին տեռորի ենթարկելով խլի դրանց ազատությունները, առանց որևէ դիմադրության հանդիպելու: Ու մարդիկ ոչխարների պես հնազանդվելու են իրենց առաջնորդների հրամաններին: Մամուլն ու ԶԼՄ-ներն էլ կհոգան, որ այս ոչխարները, լուռումունջ ու անծպտուն, գնան սպանդանոց:
Ու արդեն, բացի այն տնտեսական վնասը, որ համաճարակին իշխանությունների արձագանքելն է հասցրել, մի ուրիշ ավելի վիթխարի ողբերգություն է գաղտագողի մոտենում: Այս ողբերգությունը մարդու հիմնարար իրավունքների ու անհատական ազատությունների կորուստն է: Եթե հիշենք, թե լրտեսության ժամանակակից մեթոդները ինչքան են բազմահմուտ, այս նոր ամբողջատիրությունը կգերազանցի նախկին բոլոր բռնակալ ռեժիմների պատճառած սարսափները:
***
Կարդացեք նաև հետևյալ հրաշալի վերլուծությունը, ինչի եզրակացությունները, ըստ էության, նույնն են, ինչ որ վերևի հոդվածինը:
«Анализ коронавируса показал, что “мир обманули”
Бывший военный разведчик и математик разложил COVID-19 по полочкам»
Անգլերենից թարգմանեց Մերուժան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ