Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում առաջին մահը. Մեծ քսանյակի փակ հավաքը. «Ժամանակ»

Մարտ 27,2020 12:05

Հայաստանում պաշտոնական տեղեկությամբ հանրությանը հայտնի է դարձել կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքի մասին:

Դժբախտաբար, մահվան ելքով վարակից կարծես թե չի խուսափում որևէ երկիր: Գուցե հնչի փոքր-ինչ ցինիկ կամ կոպիտ, բայց համաճարակի պայմաններում մահվան ելքերը, իհարկե, նոր չեն նաև Հայաստանում, և այս օրերին տեղեկատվական դաշտում շրջանառվեց 2016 թվականին, այսպես կոչված, խոզագրիպի հետևանքով 19 մահ ունենալու մասին տեղեկությունը, որն այն ժամանակ գրեթե չէր արժանացել մեծ ուշադրության:

Ժամանակն ու իրավիճակը, իհարկե, այսօր այլ են: Սակայն ողբերգական տեղեկությունը չպետք է դառնա հանրային խուճապի առիթ, այլ հակառակը՝ պետք է էլ ավելի մեծ կազմակերպվածության և պատասխանատվության մակարդակով շարունակել դիմագրավել վարակին, անհատական մակարդակում յուրաքանչյուրից կախված ամեն ինչ անելով, որպեսզի հնարավոր լինի արագորեն հաղթահարել վարակն ու անցնել այսպես ասած՝ հետևանքների չեզոքացման ռեժիմի: Մինչ այդ, իհարկե, թերևս առկա է բավականին համառ ու տքնաջան աշխատանքի անհրաժեշտություն: Միաժամանակ, պետք է թերևս պատրաստ լինել նոր մարտահրավերների՝ թե՛ հոգեբանորեն, թե՛ կանխարգելելու, թե՛ դիմագրավելու և չեզոքացնելու գործիքակազմի առումով: Ամենակարևորը, անշուշտ, զգոնությունը չթուլացնելն է, այն իմաստով, որ մենք գործ ունենք ոչ միայն զուտ առողջապահական խնդրի հետ: Այսինքն՝ արդեն վաղուց ոչ միայն այդպիսի խնդրի հետ:

Ժամանակի ընթացքում ուրվագծվելու է վիճակի ավելի ու ավելի բազմաշերտ կառուցվածքը: Նախօրեին Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ տեղի է ունեցել Մեծ քսանյակի Վեհաժողով՝ տեսակոնֆերանսի ձևով, միջազգային կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ: Միայն հանգամանքը, որ Վեհաժողովը կազմակերպվել է մամուլի համար փակ ռեժիմով, արդեն իսկ խոսում է այն մասին, թե ինչպիսի իրական, ոչ արարողակարգային կարևորություն է տրվել հավաքին:

Իհարկե, առավել հետաքրքիր է, թե ինչպիսին է դրա արդյունքը աշխարհի համար, եթե, իհարկե, քսան առաջատար երկրների ղեկավարները տեսավեհաժողովի են հավաքվել իրապես համաշխարհային ճակատագրի, այլ ոչ իրենց անձնական քաղաքական խնդիրների լուծման նկատառումով և իրական մղումով:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031