ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը տեղեկացնում է, որ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրադրությամբ պայմանավորված՝ մի շարք գործերով Վերաքննիչ դատարանը որոշումներ է կայացրել վերաքննիչ բողոքների քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու վերաբերյալ։
Որոշ գործերով Վերաքննիչ դատարանը որոշել է վերաքննիչ բողոքների քննությունն իրականացնել դատական նիստով։
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածը՝ գործին մասնակցող անձանց արդար դատաքննության իրավունքը ապահովելու նպատակով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում մեկ դատական դահլիճ կահավորվել է տեսաձայնային հեռահաղորդակցության համակարգով, որի միջոցով կապահովվի գործին մասնակցող անձանց ներկայությունը դատական նիստին։ Ի դեպ, անդրանիկ դատական նիստը հրավիրվեց հենց այդ եղանակով:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանը հավաստիացնում է, որ գործին մասնակցող անձինք հնարավորություն ունեն ներկայացնելու միջնորդություն՝ տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ դատական նիստին մասնակցելու վերաբերյալ:
Նկ.՝ դատարանի ՖԲ էջից
«Առավոտ» օրաթերթ
26.03.2020