Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղաշարժման թերթիկ չունենալու համար հաղորդավարուհին տուգանվել է. «Ա1+»

Մարտ 26,2020 23:07

Երգահան, հաղորդավարուհի Մարինա Թագակչյանի նկատմամբ ոստիկանությունն այսօր կազմել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն և տուգանել նրան։ Վերջինս առանց տեղաշարժման թերթիկի գնացել է խանութ։

«Ա1+»-ի հետ զրույցում Մարինա Թագակչյանն ասաց, որ տուգանվել է 150 000-ից 250 000 դրամի սահմանում։ Հաղորդավարուհին իր մոտ միայն անձնագիր է ունեցել։

«Անգամ չեմ էլ մտածել, որ մոտակա խանութ գնալիս դա պետք է վերցնեի։ Ինձ ասացին, որ տուգանվում եմ։ Ես էլ ասացի՝ շատ լավ, ուրախ եմ, որ օրենքը գործում է»,- պատմեց հաղորդավարուհին, ու հավելեց, թե դեմ չէ, որ պարետի որոշումներին չհետևելու համար տուգանվի, բայց նրան դուր չի եկել, որ ոստիկանության ծառայողները մոտ մեկ ժամ արձանագրություն են կազմել։

«Ասում եմ՝ ժողովուրդ, շատ լավ եք անում, որ հետևում եք պարետատան պահանջներին, բայց դա պետք է բոլորի նկատմամբ կիրառվի։ 1 ժամ իմ արձանագրություն են կազմում, 100 մարդ է անցնում, չեն բռնում, իմն են կազմում, դա ճի՞շտ է»,-նկատեց Մարինա Թագակչյանը։

Հաղորդավարուհին ասաց, որ չի պատրաստվում տուգանքը վճարել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031