Հավակնորդների մրցաշարի մասնակիցները՝ Եկատերինբուրգը, իսկ արտասահմանցի գրոսմայստերները՝ երկիրը լքելու համար ընդամենը մեկ օր ունեցան, երբ կորոնավիրուսի համաճարակի տարածման վտանգի պատճառով Ռուսաստանի կառավարությունն այսօր որոշում կայացրեց, որ վաղվանից ժամանակավորապես դադարեցնում է աշխարհի հետ օդային հաղորդակցությունը:
«Մարզիկները արդեն լքում են Եկատերինբուրգը, նրանք մեկնում են այսօր»,-իրավիճակը ճշգրտել է մրցաշարի մամուլի ծառայությունը:
Հավակնորդների մրցաշարում կայացած վերջին՝ 7-րդ տուրից հետո, մրցաշարային աղյուսակը 4,5-ական միավորով գլխավորում են ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե Լագրավը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ