Այն բանից հետո, երբ Ռուսաստանի կառավարությունը հայտարարեց, որ մարտի 27-ից առանց կոնկրետ ժամկետ սահմանելու դադարեցնում է օդային կապը այլ երկրների հետ, պարզվեց, որ ՖԻԴԵ-ն առանց հավակնորդների մրցաշարի մասնակիցների եւ պաշտոնական անձանց անվտանգ ու ժամանակին տուն վերադառնալու երաշխիքի չի կարող շարունակել հավակնորդների մրցաշարը: Եվ համաշխարհային շախմատի ղեկավարը որոշում կայացրեց դադարեցնել այն: Մրցաշարը կշարունակվի ավելի ուշ եւ ճշգրիտ ժամկետները կհայտարարվեն մոտ ժամանակներս՝ կապված դրա գլոբալ զարգացման հետ:
Ինչպես նախատեսված էր մասնակիցների հետ համաձայնեցված հատուկ կանոններով, խաղացված 7 տուրերի արդյունքները կմնան ուժի մեջ, մրցաշարը հետագայում կվերսկսվի նույն կազմով եւ 8-րդ տուրից:
ՖԻԴԵ-ն շնորհակալություն է հայտնում շախմատիստներին, պաշտոնական անձանց, կամավորներին, կազմակերպիչների ամբողջ կազմին, ՌՇՖ-ին եւ գործընկերներին՝ ասված է ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչի հայտարարությունում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ