Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոսատոմի ղեկավար Ա․Լիխաչյովի հայտարարությունը՝ կորոնավիրուսի հետ պայմանավորված իրավիճակի վերաբերյալ

Մարտ 26,2020 18:55

«Մի քանի տասնամյակ շարունակ Ռուսաստանի ատոմային արդյունաբերությունում միշտ առաջին տեղում է եղել միջուկային անվտանգության ապահովումը, մեր աշխատակիցների և համաքաղաքացիների կյանքի և առողջության անվտանգությունը։ Անվտանգությունը Ռոսատոմի առանցքային արժեքն է։ Մենք մշտապես ունեցել ենք ցանկացած ոչ ստանդարտ իրավիճակին, այդ թվում մեր աշխատակիցների առողջության հետ կապված իրավիճակներին արձագանքելու սցենարներ։

Ներկայում ռուսաստանյան բոլոր ատոմակայաններում գործում է հատուկ ռեժիմ, որը ներառում  է աշխատակիցների առողջության մշտական վերահսկումը։ Առավելագույնս մեծ թվով աշխատակիցների համար ներդրվել է հեռավար աշխատանքի ռեժիմ, ձեռք են բերվել անհատական պաշտպանության և հիգիենայի միջոցներ, մշտապես ախտահանվում են արտադրական տարածքներն ու տրանսպորտը, գրեթե բացառված են գործուղումները։ Կայաններին հարակից քաղաքների վարչակազմերի հետ սերտ համագործակցությամբ իրականացվում է մարդկանց առողջական վիճակի վերահսկողություն։

Անխոս, իրականացվում է ԱԷԿ-ի կառավարմանն առնչվող աշխատակազմի առողջական վիճակի հատուկ բժշկական վերահսկողություն։ Մենք մշակել ենք իրավիճակի զարգացման պարագայում մի շարք լրացուցիչ սցենարներ և միջոցներ՝ ցանկացած իրավիճակում արձագանքելու համար՝ ԱԷԿ-ի առանցքային անձնակազմի առողջությանը սպառնացող հնարավոր վտանգի դեպքում։

Նմանօրինակ աշխատանքներ են իրականացվում նաև կառուցվող ատոմային կայաններում։ Չնայած մի շարք երկրներում համաճարակային իրավիճակին, որոնցում Ռոսատոմը ԱԷԿ-ներ է կառուցում, նախագծերի իրագործումը շարունակվում է։ Բնականաբար, այդպիսի երկրներում ձեռնարկվել են ռուսաստանյան անձնակազմի անվտանգության պահպանման խիստ միջոցներ։ Մենք ղեկավարվում ենք համաճարակային ծառայությունների, ինչպես նաև այն երկրների կառավարությունների խորհուրդներով, որոնցում առկա են մեր անձնակազմերը։ Բացի այդ, մենք ամբողջովին պատրաստ ենք խստացնել վարակի տարածմանը կանխելու միջոցները, ներառյալ կարանտինային միջոցառումների իրականացումը (եթե այդ միջոցառումները կիրառվեն համապատասխան երկրներում և շրջաններում)։

Ռոսատոմն ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի նվաազեցվ համաճարակային ճգնաժամի ազդեցությունը մատակարարումների շղթայի վրա և ապահովել պատվիրատուի առջև ստանձնած պարտավորությունները ամբողջ ծավալով և ժամկետներում, որոնք նախատեսված են համապատասխան պայմանագրերով» , – ասաց Ռոսատոմ» Պետկորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովը։

Տեղեկատու

«Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիան ատոմային տեխնոլոգիաների ոլորտում համաշժարհային առաջնորդերից է և ընգրկում է   ատոմային էներգետիկայի արդյունաբերական շղթայի ամբողջ սպեկտրը՝ ուրանի արդյունահանումից մինչև ԱԷԿ-ը շահագործումից դուրս բերումը և միջուկային թափոնների վերամշակումը։ Ռոսատոմը զբաղեցնում է առաջին տեղը աշխարհում արտասահմանյան նախագծերի պորտֆելի մեծությամբ և երկրորդ տեղը ուրանի պաշարներով և արդյունահանման ծավալներով։ Պետկորպորացիան ապահովում է համաշխարհային շուկայի ուրանի հարստացման ծառայությունների 36% և միջուկային վառելիքի 17%:

Հայաստանում «Ռոսատոմի» առանցքային նախագիծն է Հայկական  ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը: Աշխատանքների արդյունքում կայանի շահագործման նվազագույն ժամկետը կերկարացվի մինչև 2026թ․

Հայաստանում «Ռոսատոմ Արևելյան Եվրոպա» ընկերություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031