Լրահոս
Օրվա լրահոսը

Մերժվել է Մարուքյանի առաջարկությունը՝ ԴԱՀԿ-ի կողմից կալանքի տակ դրված միջոցները ժամանակավորապես կալանքից հանելու վերաբերյալ

Մարտ 26,2020 17:48

Օրեր առաջ դիմել էի ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ առաջարկելով, որ 2 ամիս ժամանակով կալանքից հանվեն հարկադիր կատարման ծառայության կողմից կալանքի տակ դրված մինչև 500,000 ՀՀ դրամ միջոցները։ Այդ միջոցներով արտակարգ դրության և համաճարակի հետևանքով ֆինանսական վատթար դրության մեջ հայտնված քաղաքացիները կկարողանային վճարել կոմունալ ծառայությունների դիմաց ու կատարել այլ առաջնային ծախսեր։

Ինձ է փոխանցվել նախարարի պատասխանը, ըստ որի՝ նախարարը մերժել է այդ առաջարկությունը՝ իհարկե իրավացիորեն մեջբերելով գործող իրավակարգավորումները, որոնք խոչընդոտում են այդ առաջարկի իրագործմանը։

Բնականաբար, նշված կարգավորումներին մենք ևս քաջատեղյակ ենք, սակայն քաղաքական կամքի առկայության պարագայում հնարավոր կլիներ լուծում գտնել նաև այդ խնդրին։

Մյուս կողմից, նշվում է, որ առաջարկի ընդունումը կհանգեցնի մյուս կողմում հանդես եկող պարտատիրոջ իրավունքների խախտմանը (այս մասով շեշտենք, որ մեր առաջարկը բնականաբար վերաբերում էր միայն վարչական տուգանքներին, այլ ոչ թե մասնավոր իրավահարաբերություններին)։

Այսինքն, կառավարությունն ի շահ քաղաքացիների այս մասով չի ցանկանում գնալ զիջումների, որոնք շատ ավելի արագ կհասնեին իրենց հասցեատերերին և կծառայեին իրենց նպատակին, քան այն փաթեթը, որի կիրառմանը դեռ սպասում ենք։

Էդմոն ՄԱՐՈՒՔՅԱՆ

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031