Մարտի 25-ին Լիբանանում կորոնավիրուսից մահացած Պետիկ Օղկասյանի ընտանիքը լիբանանահայ համայնքի «Կորոնայի ճգնաժամային շտաբի» ցուցումով և Կարմիր Խաչի օժանդակությամբ տեղափոխվել է Ռաֆիկ Հարիրիի անվան հիվանդանոց՝ բուժզննումներ անցնելու: Այս մասին տեղեկանում ենք շտաբից:
Ռաֆիկ Հարիրիի հիվանդանոցը Լիբանանում ընտրվել է իբրև երկրում կորոնավիրուսով վարակված մարդկանց բուժման վայր: Օրեր առաջ այդ հիվանդանոց էր տեղափոխվել նաև 46-ամյա Պետիկ Օղկասյանը՝ բարձր ջերմությամբ և այլ հարակից գանգատներով, նրա մոտ հաստատվել է կորոնավիրուս, բայց կյանքը, ցավոք չի հաջողվել փրկել: «Կորոնայի ճգնաժամային շտաբից» տեղեկանում ենք, որ նրանց տանը կատարվել են համապատասխան ախտահանման աշխատանքներ:
Պետիկ Օղկասյանն ամուսնացած էր, ունի երկու երեխա: Նա Լիբանանում կորոնավիրուսից մահացած 6-րդ մարդն է և առաջին հայը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում