Ռոբերտ Լևինսոնի ընտանիքի անդամները (ՀԴԲ նախկին գործակալ, որը անհայտացել էր 2007-ի մարտին Իրանի կողմից վերահսկվող կղզի մեկնելուց հետո), ասացին, որ ԱՄՆ պաշտոնյաների տեղեկությունների հիման վրա այժմ կարծում են, որ Լևինսոնը մահացել է իրանական կալանքի տակ գտնվելու ընթացքում:
Չորեքշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ասել է, թե իրեն չեն ասել, որ Լևինսոնը մահացել է, բայց շատերը կարծում են, որ նա մահացել է: Թրամփը Լևինսոնին նաև անվանել է «ջենթլմեն» և «բացառիկ մարդ»:
Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայանը ավելի ուշ հայտարարության մեջ ասել է, թե մինչ հետաքննությունը շարունակվում է, իրենք կարծում են, որ Բոբ Լևինսոնը գուցե որոշ ժամանակ առաջ մահացել է:
2007թ. մարտին Լևինսոնը անհետացել էր Դուբայից Պարսից ծոցի Քիշ կղզի թռիչքից հետո: Այնտեղ նա հանդիպել էր Դաուդ Սալահուդդինի հետ, ամերիկացի իսլամական գրոհային, որին մեղադրանք էր առաջադրվել Վաշինգտոնում գտնվող Իրանի դեսպանատան պաշտոնյայի սպանության համար:
Կարդացեք նաև
Լևինսոնը, որն այդ ժամանակ աշխատում էր որպես գաղտնի քննիչ, տեղեկատվություն էր փնտրում այդ երկրի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանի և նրա ընտանիքում ենթադրյալ կոռուպցիայի վերաբերյալ, ասում են գործին ծանոթ աղբյուրները:
Անհետանալուց ամիսներ անց, ԱՄՆ կառավարության աղբյուրները խոստովանեցին, որ Քիշ կղզի մեկնելուց առաջ Լևինսոնը պահպանել է կապը Կենտրոնական հետախուզական գործակալության վերլուծական մասնաճյուղի հետ:
Իրանի կառավարությունը երբևէ հրապարակավ չի ընդունել որևէ դերակատարում Լևինսոնի առևանգման գործում, չնայած անհայտանալու ժամանակ կառավարությանը պատկանող լրատվամիջոցն ասել էր, որ նա գտնվում է իրանական անվտանգության ուժերի ձեռքում:
ԱՄՆ որոշ քննիչներ գոնե մինչև վերջերս հավատում էին, որ Լևինսոնը դեռ կենդանի է, իսկ ԱՄՆ այլ գերատեսչությունների պաշտոնյաները կարծում են, որ նա մահացել է որոշ ժամանակ անց, գուցե տարիներ առաջ:
Արուս ՍՏԵՓԱՆՅԱՆ
Ամալյա ՂԱԶԱՆՉՅԱՆ
https://www.reuters.com/video/?videoId=OVC6P21GF&jwsource=cl