Իրանում անցած 24 ժամվա ընթացքում կորոնավիրուս է հայտնաբերվել ևս 2389 մարդու մոտ, ինչը ռեկորդային ցուցանիշ է երկրի համար: Մահացության դեպքերն ավելացել են 157-ով: Այս մասին հաղորդում է IRNA իրանական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրին:
Տեղեկության համաձայն՝ Իրանում կորոնավիրուսով հիվանդների ընդհանուր թիվը հասել է 29 հազար 406-ի, գրանցվել է մահացության 2234, ապաքինման 10 հազար 457 դեպք:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ