Տարբեր մշակույթներում գույների սիմվոլիզմն արվեստում և մարդաբանության մեջ վերաբերում է գույների օգտագործմանը որպես խորհրդանիշ։ Սակայն գույների՝ որպես խորհրդանիշ օգտագործելու և դրանց ասոցիացիաների մեջ կա շատ բազմազանություն և բազմիմաստություն տարբեր և նույնիսկ միևնույն մշակույթում։ Այդ ասոցիացիաները կարող են փոփոխվել տարբեր ժամանակահատվածներում։ Օրինակ՝ կարմիրը հաճախ է օգտագործվում կանգառի և վտանգի նշանների համար։ Միևնույն ժամանակ, կարմիրը ասոցացվում է ռոմանտիկայի հետ, ինչպես օրինակ՝ Սուրբ Վալենտինի տոնի հետ։ Սպիտակը լայնորեն օգտագործվում է որպես մաքրության, անմեղության, իմաստության կամ նույնիսկ մահվան խորհրդանիշ։ Կապույտը նմանապես ունի տարբեր խորհուրդներ։
Սպիտակը կարող է խորհրդանշել հաջող սկիզբ։ Զինանիշագիտության մեջ սպիտակը օգտագործվում է որպես հավատի և մաքրության նշան։ Որպես սևի հականիշ՝ սպիտակը, ֆիլմերում, գրքերում, մամուլում և հեռուստատեսությունում սովորաբար պատկերում է բարին։
Որպես ձյան գույն՝ սպիտակը, հաճախ օգտագործվում է ինչպես սառնության և պարզության խորհրդանիշ։ Սպիտակի՝ մաքրության և ստերիլության հետ ասոցիացիան հանդիպում ենք հիվանդանոցներում, բժշկական կենտրոններում, լաբորատորիաներում՝ ապահովության տպավորություն ստեղծելու համար։
Սպիտակը ասոցացվում է նաև ցածր յուղայնություն ունեցող սննդի և կաթնամթերքի հետ։
Կարդացեք նաև
Սակայն մարդկային աչքի համար սպիտակը երբեմն առաջացնում է գլխացավեր։ Չափազանց պայծառ լույսի դեպքում սպիտակ գույնը կարող է նույնիսկ կուրացնել։
Արևմտյան մշակույթներում սպիտակը հարսնացուի զգեստի ավանդական գույնն է՝ ի նշան մաքրության, անմեղության և կուսության։ Հայաստանում սպիտակի ասոցիացիաները ավելի շատ համընկնում են արևմտյան մշակույթների հետ, քան՝ արևելյան, որտեղ այս մաքուր գույնը ասոցացվում է ողբի և հուղարկավորությունների հետ։
Այս գույնը վստահության, պատասխանատվության, ազնվության և հավատարմության գույն է։ Այն անկեղծ, զուսպ և հանգիստ գույն է, չի խորհրդանշում փոթորիկներ և ավելորդ ուշադրություն չի գրավում։ Այս գույնի միջոցով կարելի է խաղաղություն գտնել և հասնել ֆիզիկական և մտավոր հանգստության։
Կան մի շարք թևավոր խոսքեր՝ կապված սպիտակի հետ։
Օրինակ՝
Սպիտակ Սուրբ Ծնունդ՝ ձյան հեքիաթային կերպով տեղալը Սուրբ Ծննդյան տոնին
Սպիտակ փիղ՝ պաշտոն, որը այլևս արժեք չունի պաշտոնակատարի համար
Սպիտակ դրոշակ՝ խաղաղ հանձնվելու ազդանշան
Սպիտակ փետուր՝ վախկոտության խորհրդանիշ
Սպիտակ իրեր՝ տնտեսական ապրանքների նկարագրություն, ինչպես օրինակ՝ սպիտակեղեն, սրբիչներ և այլն
Սպիտակի պես տաք՝ ինտենսիվության ծայրահեղ ձև
Սպիտակ սուտ՝ անվնաս և անմեղ սուտ
Սպիտակ սոուս՝ ցանկացած սոուս, որ պատրաստված է ապուրից, կարագից, ալյուրից և համեմունքներից։
Ամալյա ՂԱԶԱՆՉՅԱՆ
Արուս ՍՏԵՓԱՆՅԱՆ