Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցցանցերում վարորդներն առաջարկում են ուղևորափոխադրումներ և դրանք իրականացնում թույլատրվածից ավելի ուղևորներով. ՔՏՀԱ տեսչական մարմնի հայտարարությունը

Մարտ 26,2020 16:18

Սոցիալական ցանցերում գործում են մի շարք խմբեր, որտեղ թեթև մարդատար ավտոմեքենաների վարորդների կողմից տեղադրվում են հայտարարություններ և առաջարկվում վճարովի ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացում Հայաստանի Հանրապետության տարբեր ուղղություններով, ինչպես նաև կան խմբեր, որտեղ շատ վարորդներ առաջարկում են ուղևորափոխադրումներ իրականացնել պարզապես բարեգործական նպատակներով։

Այս առնչությամբ խնդիր կայանում է նրանում, որ վարորդներն ուղևորների փոխադրման  ծառայություններն իրականացնում են թույլատրված սահմանված քանակից ավելի ուղևորների  նստեցումներով՝ այդ կերպ խախտելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 24- ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ» N 16 որոշումը, որտեղ համաձայն որոշման 3-րդ կետի թույլատրվում է (ուղևորների համար նախատեսված 8-ից ոչ ավելի նստատեղ ունեցող) մինչև մեկ մեծահասակ ուղևորի փոխադրումը: Ինքնուրույն տեղաշարժման, տեսողության և լսողության սահմանափակումներ ունեցող անձանց փոխադրման դեպքում թույլատրվում է նաև տվյալ անձի ուղեկցողի (խնամողի) փոխադրումը։ Երեխաների փոխադրման դեպքում վերջինների քանակի սահմանափակում չի նախատեսվում»։

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը կոչ է անում տվյալ խմբերի կայքավարներին (ադմիններին) և խմբի բոլոր անդամներին ցուցաբերել բարձր պատասխանատվություն, զերծ մնալ նման գործելաոճից՝ չնպաստելով COVID-19 վարակի հնարավոր տարածմանը և ենթարկվել Պարետի ցուցումներին, հակառակ դեպքում Պարետի ցուցումները խախտելու համար նախատեսված են վարչական պատասխանատվության խիստ միջոցներ։

ՀՀ քաղաքաշինության, տեխիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031