Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ գումար չունեն էս օրերին ապրելու, մեր հեչ վեջին չի քո ասած ցուցանիշները». Օգտատերերի արձագանքը՝ Փաշինյանի ուղիղ եթերին

Մարտ 26,2020 15:30

Այսօր, ինչպես տեղեկացրել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերով տեղեկացրեց, որ Հայաստանը տնտեսական, ժողովրդավարական ցուցանիշներով առաջընթաց է գրանցել միջազգային զեկույցների համաձայն: Ֆեյսբուքյան օգտատերերը վարչապետի ուղիղ եթերի տակ մեկնաբանություններում գրում են. «Մարդիկ գումար չունեն էս օրերին ապրելու, մեր հեչ վեջին չի քո ասած ցուցանիշները: Վարկային արձակուրդ հանկարծ չուղարկես, դու քո կարգավիճակին լավ հարմարվել ես»:

Մեկն էլ ցուցանիշները լսելով՝ գրել է. «Շուտով եվրոպական դեմոկրատական բարքերը ճանաչվելու են առ ոչինչ: Պետք է ոչ միայն զխկտվելու մասին մտածենք, այլ այս իրավիճակից հաղթող դուրս գանք ֆինանսապես եւ զինենք մեր բանակը նորարարական տեխնոլոգիաներով, որով կարողանալու ենք հաղթահարել այս նոր աշխարհի ցունամիներին»:

Օգտատերերը բազմաթիվ սոցիալական խնդիրներ են արծարծում: Մեկը վարչապետին խնդրում է, որ իր տղային գործի տեղավորի՝ իր մոտ թիկնապահ: Օգտատերերը գրում են, որ վատ են, հաց չունեն ուտելու: Մի կին դժգոհում է, որ ամուսինը տաքսու վարորդ է, չեն կարողանում կոմունալների վարձերը տալ, մինչդեռ ժամանակին իր հետ քայլել է: Մի կին էլ խնդրում է, որ կառավարությունը խումբ կազմի ու տներով շրջեն, տեսնեն՝ ով հացի փող չունի. «Հացի փող չունեն, ջուր են եռցնում՝ չայի տեղ խմում, որ սովից չվատանան: Օրինակ, մեր ընտանիքում 11 շունչ ենք եւ աշխատող չունենք: Օրվա հացի փող էինք առնում, հիմա էդ էլ չունենք, նստենք տունը: Գոնե էդ 1500 դրամն էլ չկա, որ հաց առնենք»:

Օգտատերերը շարունակում են Փաշինյանին աստվածացնել ու փառաբանել: Բացասական մեկնաբանություններ գրողներին պատասխանում են, թե «նույնիսկ Հիսուսին ժամանակին խաչեցին, բոլորի համար լավ ղեկավար չի լինում»:

Մի կին գրում է. «Շնորհակալ ենք Տիրոջը, որ այս դժվարին ժամանակաշրջանում հենց դուք եք մեր երկրի ղեկը ստանձնել. Փառք Տիրոջը Ձեզ համար»: Մեկ այլ օգտատեր ուղղում է կնոջը, թե. «Հիմա էլ չեն ասում «փառք տիրոջը»: Հիմա Տիրոջ տեղը վարչապետն է: Պետք է ասել «փառք սուրբ վարչապետին»:

Օգտատերերը եթե առաջ անհանգստանում էին Փաշինյանի հազով, հիմա էլ հոգատարություն են դրսեւորում, թե՝ «գոնե սուրճ խմե՞լ եք»: Հումորով մեկ այլ օգտատեր արձագանքել է. «Որ դնես կանչես՝ չի հրաժարվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Ի՜նչ ճիշտ էին հրեաները, որ Մովսէսի պատուիրանով արգելեցին Ա-տուծոյ անունը արտաբերել։

    «Այս խաժամուժ ամբոխը, որ օրէնք չգիտի», շարունակում է պղծել ամէն սրբութիւն՝ ընդհուպ մինչեւ ա-տուածացնելով հասարակ մի մարդու։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031