Լրահոս
Օրվա լրահոսը

«Գներն էլ ենք գցել, բայց առևտուր չկա ու չկա»․ Գյումրիի շուկայի մրգավաճառ (ֆոտոշարք)

Մարտ 26,2020 14:38

Գյումրու կենտրոնական շուկայում տաղավարների ու խանութների մեծ մասը փակ են, փոքր-ինչ աշխուժություն կա « Լաչինի միջանցք» կոչվող հատվածում։ Միս, երշիկեղեն վաճառող տաղավարներն էլ թեեւ բաց են, սակայն մոտ գնացող չկա։

Շուկայի առևտրականները օրավարձով ապրող մարդիկ են, անչափ մտահոգ ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումից՝ նրանք նշում էին՝ եթե վիրուսից էլ չմեռնեն, այս իրավիճակը շարունակվելու դեպքում միգուցե մեռնեն սովից։

«Մի ամիս է՝ առևտուր գրեթե չկա, առավոտից կանգնել եմ, ընդամենը 6 հազար դրամի առևտուր եմ արել, եթե բացօթյա առևտուրն արգելեն, դա նշանակում է գյումրեցիների մեծ մասին սովի կմատնեն: Տեսեք՝ քանի հոգի է ստիպված շուկա կանգնում, ամեն մեկը քանի հոգու է պահում։ Գներն անգամ գցել ենք, օրինակ՝ վարունգի մեկ կիլոգրամը վաճառում էինք 1000 դրամի, հիմա 700 դրամով ես տալիս, բայց առնող չկա․․․

Չգիտեմ՝ ի՞նչ է լինելու, որոշումներ ընդունելուց առաջ թող մեր մասին էլ մտածեն: Վաղը գազի, լույսի տեսուչները իրենց ձեռքերով մեզ կխեղդեն, Աստված չտա՝ մարդասպանություններ լինեն․․․ Եթե էսպես շարունակվեց, կորոնավիրուսից ավելի վտանգավոր աղետ սովը կդառնա, եթե վիրուսից էլ չմեռնենք, ինչ գիտես՝ միգուցե սովից մեռնենք»,-ասաց գյումրեցի տարեց մի մրգավաճառ։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում երեկ տեղեկացրել էր՝ պարետը պայմանավորվածություն է ձեռք բերել, որ անջատումներ չեն լինի. «Այդ թվում «Գազպրոմ Արմենիա»-ի հետ է ձեռք բերվել պայմանավորվածություն: Ավելի վաղ չէինք ասում, որպեսզի դա կոմունալները չվճարելու ազդանշան չլիներ»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031