Ռուսաստանի կառավարությունը Ռոսավիացիային հրահանգել է մարտի 27-ից ամբողջությամբ դադարեցնել ավիահաղորդակցությունն այլ երկրների հետ: Բացառություն կկազմեն միայն այն չվերթները, որոնք անհրաժեշտ են ՌԴ քաղաքացիներին այլ երկրներից դուրս բերելու համար: Նման որոշման պատճառը կորոնավիրուսի համաճարակն է, հաղորդում է BBC-ն:
Արտասահմանում գտնվող ՌԴ քաղաքացիների վերադարձի հարցով պետք է զբաղվի ԱԳՆ-ն, իսկ ֆինանսներ կհատկացնի Ֆինանսների նախարարությունը:
Ռուսաստանի կառավարությունը հրահանգել է նաև հնարավորության դեպքում հեռահար աշխատանք կատարել և մնալ տանը, ինչպես նաև դադարեցնել առևտրի կենտրոնների, կինոթատրոնների գործունեությունը:
Նշենք, որ մարտի 23-ին հայտարարվել էր այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունը դադարեցնում է ավիահաղորդակցությունը աշխարհի բոլոր երկրների հետ՝ բացառությամբ Մոսկվայի և մայրաքաղաքների միջև չվերթների:
Կարդացեք նաև
BBC-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսի 182 նոր դեպք, ընդհանուր առմամբ կորոնավիրուս է հայտնաբերվել 840 մարդու մոտ:
Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ