ՊԵԿ նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը շարունակում է ստացիոնար բուժում ստանալ «Աստղիկ» բժշկական կենտրոնում:
ՀԺ-ի հարցին ի պատասխան նրա պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ բժիշկների կատարած կոնսիլիումի համաձայն՝ վիճակը վատ է. «Այսինքն՝ պարտադիր բուժման կարիք ունի, որն էլ այս պահին ստանում է»:
Պաշտպանի խոսքով՝ այդ կոնսիլիումի համաձայն՝ Գագիկ Խաչատրյանը վիրահատության կարիք ունի. «Բայց քանի որ դա չի կարող կատարվել Հայաստանում, պետք է ալտերնատիվ ինչ-որ բուժում ստանա, եւ դա պարտադիր է, քանի որ դրա չկատարման դեպքում սրացումը անխուսափելի կլինի. առկա հիվանդություններն այնպիսին են, որ ցանկացած պահի կարող են անկանխատեսելի, սուր հետեւանքներ առաջացնել»:
Խաչատրյանը հիվանդասենյակում է, եւ դեռեւս պարզ չէ, թե բուժումը որքան կտեւի:
Կարդացեք նաև
Միլենա ԽԱՉԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում