Լրահոս
Օրվա լրահոսը

Վիճակագրական կոմիտեի շտապողականությունն ու տնտեսական ակտիվության ցուցանիշի իրական թվերը․ «Ժողովուրդ»

Մարտ 26,2020 11:09

ՀՀ վիճակագրական կոմիտեն երեկ շտապեց տեղեկացնել, որ մեր երկրում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է. 2020 թվականի հունվար-փետրվարին աճը կազմել է 8.7 տոկոս։ Միայն մեկ ամսվա ընթացում Վիճակագրական կոմիտեն Հայաստանում արձանագրել է 9.2 տոկոս աճ։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արտաքին առեւտրաշրջանառությունը փետրվարին, հունվարի համեմատ, աճել է 15,4 տոկոսով։ Միայն արտահանման ծավալները փետրվարին, հունվարի համեմատ, աճել է 7,6 տոկոսով, իսկ ներմուծման ծավալները, հակառակը, նվազել են 0,8 տոկոսով։ Ի դեպ, ներմուծման ծավալները նվազել են նաեւ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. այս դեպքում անկումը կազմել է 3․2 տոկոս։ Բայց եթե վերը նշված տվյալները համեմատենք նախորդ տարվա դեկտեմբերի հետ, ապա տխուր պատկերի ականատես կլինենք. տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 47․9 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալները՝ 42 տոկոսով։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031