Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փաշինյանը «շեղում» է կորոնավիրուսից ու ներկայացնում Հայաստանի 2 հաջողությունները

Մարտ 26,2020 10:51

«Ուզում եմ բոլորիս 10-15 րոպեով շեղել կորոնավիրուսից եւ խոսել Հայաստանի արձանագրած 2 կարեւոր հաջողության մասին», – այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Առաջին հաջողությունն այն է, որ Varieties of Democracy (V-Dem) ինստիտուտի ամենամյա «Ժողովրդավարություն 2020» զեկույցում նշվում է, չնայած աշխարհում ավտորիտարիզմի լրջագույն աճ է տեղի ունենում, Հայաստանը ժողովրդավարացման բարձր ցուցանիշներ է արձանագրել. «Հայաստանի ակտիվիստները այժմ կարող են քաղել իրենց կողմից իրականացված խաղաղ ցույցերի արդյունքները, տոնել այն փաստը, որ 2019-ից երկիրը կառավարում է ժողովրդավարական գործընթացով ընտրված կառավարությունը»:

Ընտրական ժողովրդավարության ցուցիչով Հայաստանը 117-րդ տեղից 35-րդ կետ է տեղափոխվել, ազատական ցուցանիշով 125-րդ տեղից՝ 61-րդ տեղ, իրավահավասարության ինդեքսով 63-րդ տեղից տեղափոխվել է 40-րդ տեղ, մասնակցայնության կետով՝ 105-րդ կետից 52-րդ կետ է տեղափոխվել, իսկ խորհրդակցական բաղադրիչով Հայաստանի առաջընթացը 82 կետ է համարվել:

Փաշինյանը բացատրեց, որ զեկույցում կարեւորվել են հիմնավորումները, թե ինչքանով է իշխանությունն իր գործողությունների համար տալիս բացատրություններ, ինչքանով են դրանք հանրային շահին համապատասխանում, ինչքանով է կառավարությունը լսում հակափաստարկները:

Վարչապետը գրաֆիկներ ցույց տվեց՝ ներկայացնելու, որ Հայաստանում կանանց քաղաքական մասնակցությունը, քաղաքացիական ազատությունը հատում է մաքսիմում գիծը՝ առավելագույնի սահմանը:

Ինչ վերաբերում է բացասական բաղադրիչներին, օրինակ, հովանավորչությանը, գործադիրի կոռումպացվածությանը, այն մոտեցել է ընդհուպ մինիմում գծին՝ նվազագույնին:

Հաջորդ զեկույցը, որը հրապարակվել է, 2020-ի տնտեսական ազատության ցուցիչն է: Վարչապետն ասաց, որ այս տարի մեր երկիրը փոխել է իր կարգավիճակը, եթե նախկինում մեր տնտեսությունը համարվում էր չափավոր ազատ, 2020-ին գնահատվել է հիմնականում ազատ եւ 13 հորիզոնականով առաջընթաց է գրանցել: Հիմա զբաղեցնում է 34-րդ տեղը աշխարհում: Նախկինում 47-րդ տեղում էր: Ըստ զեկույցի, Հայաստանը հաջողություն է արձանագրել սեփականության իրավունքների, դատական համակարգի արդյունավետության, կառավարության բարեվարքության ցուցիչներով:

Փաշինյանն ասաց, որ ներդրումներ գրավելու, ավելի բարձր հորիզոնականներ գրավելու համար Հայաստանը պետք է մեծապես ուշադրություն դարձնի դատական համակարգի արդյունավետության բարձրացման եւ կառավարման համակարգի բարեվարքության վրա. «Սա ցույց է տալիս, որ մեր մտածածը, մեր տնտեսական իրավիճակը բարելավելու առումով համապատասխանում ենք փորձագիտական թրենդին, որ մենք դատական համակարգով պետք է շատ լրջորեն զբաղվենք»:

Վերջում Փաշինյանն ասաց, որ իրենց կառավարությունը, պարզ է, որ իդեալական չի, բազմաթիվ թերություններ, սխալներ կան. «Բազմաթիվ վրիպումներ ենք թույլ տալիս, սխալներ, բայց դա օրինաչափ ու բնականոն գործոններ են, կարեւորը՝ այդ սխալները լինեն ուղղելի եւ այդ սխալների հետեւանքները չլինեն անշրջելի եւ անդառնալի»:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/581613692563907/?__xts__[0]=68.ARCsToQkdSa16y-OkXsbf4t41koO5q1mmJKtHIEFTTW23mzNPriJ3aHi-ozMyrvIDbUXtMFrTn4bE65ew_G4koy6frbDobl_AJw_L-emV0BDykccxN2prqDBP69_cucwXjUYRIAbW0hbdX9aTP6G_PirzAF_m47-cb-bCyd5KjU5GsKTcVtfrs9kf-myu8igRhwlr30AXIbveuacLURDxgPCVDKH1mIvaAI3KxwB1c8D5_XS_zGtRRDZuF0HwmeJ4oWWLs5jbgM5k4HhATTpAev4bAG9PouuDUDNx8pSD19sH_YomaZaue8BA8srfvsreKb9Xa9ZDeUy4Htlpai_y0PEElvuSg3U7Wp9hg&__tn__=-R

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031