Լրահոս
Օրվա լրահոսը

Չենք բացառում, որ այս տեղեկատվությունը կարող է անհրաժեշտ և օգտակար լինել, պայմանով, որ իշխանություններն այն օգտագործեն բացառապես համավարակի տարածումը կանխելու նպատակով. CyberHUB-AM թիմը ուսումնասիրում է AC19 հավելվածը

Մարտ 26,2020 10:59

CyberHUB-AM թիմի Թվային սպառնալիքների լաբորատորիան ուսումնասիրում է ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի ներկայացրած AC19 հավելվածը, որը, փոխվարչապետի խոսքով, հնարավորություն է տալիս, պատասխանելով հարցաշարին, «հնարավորինս ճշգրիտ տեղեկատվություն ստանալ Ձեր առողջական վիճակի վերաբերյալ»։

Փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանի խոսքով, հավելվածի ծրագրային կոդը հայկական կողմին տրամադրել է Իրանի Իսլամական Հանրապետությունը: Այնուհետև, հայաստանյան մասնագետներն այն թարգմանել և փոփոխել են։

Մեր նախնական գնահատմամբ, տեղադրվելուց հետո հավելվածը կապ է հաստատում և տեղեկատվություն է փոխանակում իր հայաստանյան սերվերի և Google Firebase բջջային պլատֆորմի հետ։ Այն նույնականացնում է օգտատերերին հեռախոսահամարներով, հավաքում է մի շարք անձնական տվյալներ՝ անուն, ազգանուն, հասցե, աշխարհագրական դիրք։ Հաշվի առնելով COVID-19-ի համավարակի և արտակարգ դրության հետ կապված մարտահրավերները՝ մենք չենք բացառում, որ այս տեղեկատվությունը կարող է անհրաժեշտ և օգտակար լինել, պայմանով, որ իշխանությունները առավելագույնս թափանցիկ լինեն և այս տեղեկատվությունը օգտագործեն բացառապես համավարակի տարածումը կանխելու և մարդկանց օգնություն ցուցաբերելու նպատակով։

Նշենք նաև, որ հավելվածը այս պահին գրանցված չէ Google Play-ում կամ App Store-ում, հետևաբար այն հնարավոր է տեղադրել միայն ուղիղ հղմամբ։ Այս հանգամանքը, ինչպես նաև այն փաստը, որ հավելվածը ESET-NODE32 հակավիրուսային համակարգի կողմից նույնականացվում է որպես իրանական վնասաբեր ծրագիր, առիթ է հանդիսացել մեր կողմից հավելյալ ուսումնասիրություններ սկսելու համար։ Ուսումնասիրության արդյունքները կներկայացնենք, երբ դրանք հասանելի կլինեն։

ԼՐԱՑՈՒՄ. Մեր այս հայտարարության տարածումից մեկ օր անց հավելվածը հրապարակվեց Google Play Store֊ում, ինչը նշանակում է, որ այն համապատասխանել է Google֊ի անվտանգության նախնական պայմաններին։

CyberHUB-AM թիմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031