Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ ուզում ոչինչ բացառել». Աշոտ Ղուլյան

Մարտ 26,2020 09:00

«Չեմ ուզում ոչինչ բացառել, բայց հույս ունեմ, որ մեզ կհաջողվի անցնցում անցկացնել քաղաքական այս կարեւոր գործընթացը` նաեւ օգտագործելով մեր երկրում արդար ընտրություններ անցկացնելու նախկինում ձեւավորված ավանդույթները»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Արցախի նախագահի թեկնածու, Արցախի ժողովրդական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը`պատասխանելով հարցին`քարոզարշավի վերջին օրերին կտրուկ տեղաշարժեր, փոփոխություններ, վերադասավորումներ հնարավո՞ր են:

«Այստեղ շատ բան կախված է նրանից, թե մասնակից քաղաքական ուժերը, նախագահի թեկնածուները որքանո՞վ են համարժեք արձագանքում այն իրավիճակներին, որ ստեղծվում են նախընտրական քարոզչության ժամանակ: Այնպես չէ, որ հանդիպումներին մարդկանց սակավությունը, քննարկումների ընթացքում հարցերի սրությունը միայն վերաբերվում է նոր ձեւավորված կուսակցություններին կամ քաղաքական կյանք նոր մտած գործիչներին: Մեր հանդիպումների ժամանակ էլ են նմանօրինակ դեպքեր եղել եւ մենք դրանցից ողբերգություն չենք սարքում: Մարդիկ տարբեր կերպ են ընկալում, մեր համայնքների զարգացման մակարդակները տարբեր են եւ գուցե տարածքային անհամաչափ զարգացումն էլ է ինչ-որ իմաստով ազդում այնպիսի մթնոլորտի ձեւավորմանը, երբ մարդիկ որոշ հարցերի արձագանքում են շատ նեղսրտած եւ հոռետեսական տրամադրություններով»,- ասաց մեր զրուցակիցը:

Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Զրույցի մանրամասները` տպագիր «Առավոտի» այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031