Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստատեսային ուղերձով դիմել է քաղաքացիներին: Նա հայտարարել է, որ հետաձգվում է ապրիլի 22-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով:
Պուտինը հայտարարել է, որ քաղաքացիների առողջությունն ամենակարևորն է, ինչի պատճառով էլ հանրաքվեն պետք է հետաձգել, նոր ժամկետն առայժմ հայտնի չէ: Նրա խոսքով՝ իշխանություններն անում են հնարավոր ամեն բան, որպեսզի թույլ չտան կորոնավիրուսի տարածումը, բայց Ռուսաստանը չի կարող ամբողջությամբ զերծ մնալ վիրուսից՝ աշխարհագրական դիրքի պատճառով: Այս կապակցությամբ Պուտինը հաջորդ շաբաթ հայտարարել է ոչ աշխատանքային: Միևնույն ժամանակ նա հստակեցրել է, որ դեղատները, խանութները, բանկերը, տրանսպորտային միջոցները և իշխանության մարմինները կաշխատեն: Նա քաղաքացիներին կոչ է արել մնալ տանը:
ՌԴ նախագահը քաղաքացիներին կոչ է արել դադարեցնել վարկերի մարումը, եթե նրանց եկամուտները նվազել են ավելի քան 30 տոկոսով: Նա միևնույն ժամանակ շեշտել է, որ արտասահման փոխանցվող դիվիդենտները կհարկվեն բարձր դրույքաչափով:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ