ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր անկուսակցական պատգամավոր Արման Բաբաջանյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հարցրեց՝ ՀՀ-ի հարուստները եւ օլիգարխները, որոնք առաջատար դիրք ունեն տնտեսությունում, դիմե՞լ են կառավարությանը՝ աջակցություն հայտնելու համար կորոնավիրուսի դեմ պայքարում: Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Գործարարները տարբեր չափի գումարներ են փոխանցել հաշվեհամարին: Մոտ 500 միլիոն դրամի գումար է կուտակվել: Շնորհակալ ենք բարեգործներին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ