Լրահոս
Օրվա լրահոսը

«Արագ թեստերը ձեռք ենք բերել, բայց դրանք կողմնորոշիչ են, եւ ոչ ախտորոշիչ». Արսեն Թորոսյան

Մարտ 25,2020 19:50

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր ԲՀԿ պատգամավոր Շաքե Իսայանը հետաքրքրվեց՝ մարտին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ ձեռք են բերվելու արագ թեստեր, որոնք 15 րոպեում կարող են հաստատել կամ հերքել կորոնավիրուսի առկայությունը. դրանք արդեն կիրառվո՞ւմ են:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պատասխանեց, որ այժմ կորոնավիրուսի ախտորոշումը կատարվում է այն թեստերով, որոնք տրամադրվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից: Իսկ արագ թեստերը, Թորոսյանի խոսքով, ունեն կողմնորոչիշ նշանակություն, եւ ոչ ախտորոշիչ:

«Դեռ պարզ չէ դրանց արդյունավետությունը մեծածավալ հետազոտությունների վրա: Ամեն դեպքում, մենք ձեռք ենք բերել դրանք՝ ինքներս պարզելու համար, թե ինչպես պետք է դրանք կիրառել եւ որ հաստատություններում՝ սահմանային անցակետեր, պոլիկլինիկաներ, թե ինֆեկցիոն հիվանդանոց: Թեստերը ճանապարհին են, մի խմբաքանակի նախնական առաքման ժամկետը մարտի 17-ն է, բայց փակ օդային սահմաններ կան»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031