Մինչ Հայաստանում, անգամ երեկվա խստացումներից հետո, մի շարք քաղաքացիներ անտեսում են պարետի որոշումները, եւ շարունակում են տնից դուրս գալ ոչ այնքան կարեւոր գործերով՝ վտանգելով սեփական եւ նաեւ այլոց առողջությունը, Հնդկաստանում, ոստիկանությունը պարզապես ծեծում է արտակարգ դրության պայմանները խախտող քաղաքացիներին:
Հնդկաստանի մեր գործընկերոջ տրամադրած տեսանյութում պարզ երեւում է, թե ինչպես են անհնազանդ քաղաքացիները ծեծ ուտում՝ տանը չմնալու եւ վարակի տարածման հավանականությունը մեծացնելու համար:
Հիշեցնենք, որ Հնդկաստանի իշխանություններն էլ ողջ երկրի մասշտաբով հայտարարել են կարանտին, որը տեւելու է 21 օր: Մինչ այս պահը Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածության 562 դեպք է գրանցվել, 9 մարդ մահացել է:
Հնդկաստանը, որն, ըստ բնակչության քանակի, աշխարհում երկրորդ տեղում է, ըստ ամենայնի, այս կոշտ միջոցներին է դիմում՝ հանրային առողջությունը չվտանգելու համար:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ