Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«100 հազար դրամ ենք տալու այն երեխաներին, որոնց ծնողները կորցրել են աշխատանքը». Փաշինյան

Մարտ 25,2020 19:15

«Արտադրամասերի մեծ մասը փակ է: Մարզերում թեթեւ արդյունաբերական արտադրամասեր կան, որոնց աշխատակիցները չգիտեն՝ իրենց աշխատավարձը պահպանվելո՞ւ է այս ընթացքում: Լոռիում, օրինակ, մի քանի հազար աշխատակից ունեցող արտադրամասեր կան: Եթե մարդիկ աշխատավարձ չստանան, սոցիալական մեծ խնդիր է առաջանալու»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Համաձայն եմ մտահոգության հետ, բայց աշխարհի անգամ զարգացած արդյունաբերական երկրների փողոցներում մարդ չկա: Կորոնավիրուսը համաշխարհային պանդեմիա է: Տպավորություն է, որ աշխարհն իր կյանքով է ապրում, իսկ կորոնավիրուսը մտել է ՀՀ, եւ ազնիվ մեր ցեղը կորչելու է զուր տեղը…Ամբողջ աշխարհում է այդպես: Վաղը կառավարությունում հինգ փաթեթ կընդունվի, որոնք կքաջալերեն բիզնեսին, որպեսզի մարդկանց աշխատավարձերը տան: Խրախուսելու ենք աշխատատեղ չկրճատող եւ աշխատավարձ վճարող բիզնեսներին: Մի մասի աշխատավարձը կառավարությունն է վճարելու: 100 հազար դրամ ենք տալու այն երեխաներին, որոնց ծնողները կորցրել են աշխատանքը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031