ՌԴ-ից երեկ եւ այսօր ահազանգում են բազմաթիվ բեռնափոխադրողներ: Բեռնափոխադրում իրականացնող ընկերություներն ահազանգում են, որ Լարսի անցակետում դժվարություններ կան, հերթը գնալով մեծանում է, որոշները բեռնված են սննդամթերքով, կառավարությունն ի՞նչ քայլեր է իրականացնում:
Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս հարցն ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատասխանեց. «Իրապես, այս պահի դրությամբ ունենք բեռնափոխադրումների հետ կապված խնդիր ե՛ւ Լարսում, ե՛ւ Բագրատաշենում: Բագրատաշենում խնդիրը կապված է Մառնեուլի շրջանի կարանտինի հետ եւ թողունակությունն այդ հատվածում բավականին դանդաղ է: Նույն խնդիրը թողունակության հետ կապված ունենք Լարսում»:
Այսօր ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունենալու Վրաստան վարչապետի հետ՝ խնդրին լուծում տալու համար, որովհետեւ կուտակումները հայ բեռնափոխադրողների ե՛ւ Հայաստան-Վրաստան սահմանին են, ե՛ւ Վրաստանում են: Ավինյանն ասաց. «Տարբեր սահմանափակումների շրջանակում եւ կարանտինային տարբեր զոնաների պատճառով այս պրոցեսները դանդաղել են, մոտակա ժամանակներս պետք է հստակ կարգավորումներ մտածենք, խաղի կանոններ սահմանենք, որ բեռնափոխադրողները որեւէ կերպ չտուժեն: Բեռնափոխադսրումների հետագա արգելքները կարող են է՛լ ավելի խորացնել ճգնաժամը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ