Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թեթեւ ախտանշաններով հիվանդները հնարավոր է մեկուսացվեն հյուրանոցներում, հիվանդանոց չտանեն. Արսեն Թորոսյան

Մարտ 25,2020 18:03

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց, որ հիվանդների թվի աճմանը զուգընթաց՝ մոտեցումները փոխվում են՝ սկսած նրանից, որ թեթեւ ախտանշաններով հիվանդները հնարավոր է մեկուսացվեն հյուրանոցներում, հիվանդանոց չտանեն: Միջին ծանրության եւ ծանր դեպքերի դեպքում հիվանդանոցային բուժօգնություն է լինելու: Այս քայլին կգնան, եթե իրավիճակը բարդանա:

4 հիվանդանոցներում պատրաստվել են համապատասխան տեղեր՝ մոտավորապես 650 մահճակալ՝ կորոնավիրուսով վարակվածների համար: Նախարարը նաեւ տեղեկացրեց, որ թոքերի 42 սարք կա, որոնցից օգտագործվում է ընդամենը 1-ը. «Գնումների գործընթացի մեջ ենք հիմա, Երեւանում ունենք 7 սարք, որը գնման գործընթացի մեջ է: Հավանաբար, լսած կլինեք, որ աշխարհում նման սարքավորումների դեֆիցիտ կա, երկրները զարգացնում են հզորությունները՝ դրանց արտադրելու: Մատակարարը մնում է էլի Չինաստանը, եվրոպական երկրներն էլ ունեն արտադրություն, բայց ունենք արտահանման սահմանափակում, քանի որ իրենց նույնպես այդ սարքերը պետք են»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Հարություն Բաբայանը հարցրեց. «Ինձ զանգահարել էր մի կին, որի որդին կալանավայրում է ու անհանգստացնող թիվ էր ասում, իբրեւ թե ՔԿՀ-ներից մեկում վարակված մարդ կար: Ես ճշտեցի բարեբախտաբար ՔԿՀ տնօրենից, որ նման բան չկա, բայց մենք ի՞նչ միջոցառումներ ենք անում՝ ՔԿՀ-ներում հնարավոր վարակի դեպքում, ի՞նչ միջոցառումներ պետք է արվեն, խոսքը նաեւ հոգեբուժական հաստատությունների, ծերանոցների մասին է»:

Առողջապահության նախարարը պատասխանեց, որ ՔԿՀ-ներում որեւէ հաստատված դեպք չկա: Եթե որեւէ դեպք լինի, ախտանշաններ լինեն, մեկուսացված վայրեր են պատրաստվում՝ նրանց այդ վայրում մեկուսացնելու: Իսկ եթե կլինեն միջին ծանրության կամ ծանր դեպքեր՝ կտանեն հիվանդանոց: Ծերանոցների դեպքում ավելի բարդ է, քանի որ խոցելի խումբ են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031