Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Բանկերի համակարգում ոչ թե պետք է սառեցում լինի, այլ ներում. Գագիկ Ծառուկյան. Ա1+

Մարտ 25,2020 18:10

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այսօր նիստ էր հրավիրել, որի ընթացքում քննարկվեցին ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները:

Նիստի սկզբում խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը նշեց, որ այսօրվա քննարկումներով և առաջարկներով արձանագրություն են կազմելու, և ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը ներկայացնելու է դրանք Ազգային ժողովի նախագահին և Կառավարությանը:

«Այսօր հանրապետությունում  200 000 ընտանիք օրավարձով է աշխատում, սակայն հիմա չեն կարողանում աշխատել:Մենք  առաջարկում ենք, որ մարդկանց գոնե աշխատավարձ տրամադրվի, որ կարողանան գոյատևել: Մենք ասում ենք, որ բանկերի համակարգում ոչ թե պետք է լինի սառեցում, այլ ներում՝ 3 ամիս: 1մլն 656.000 վարկառու այսօր ունենք, այդ մարդիկ չեն աշխատում, չգիտեն ոնց անեն, բայց վարկը գալիս է: Մարդկանց ասում են՝ երկու ամիս չես տալիս, հետո տոկոսները գալիս են: Եղբայր ջան, այսօր մենք չենք ընկել մեր ժողովրդի հետևից: Կամ ասում են՝ անհատական հանդիպումներ, ծիծաղելի է: Այսօր մենք ասում ենք՝ պատրաստ ենք ներկայացնել մեր տեսակետը: Խնդրի լուծումը, չպետք է լինի իմը, քոնը, մյուսինը, այլ լինի արդյունավետ առաջարկներ: Պետք է այս վիճակից դուրս գանք՝ լսելով ում առաջարկն է լավը»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031