Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրանք չեն կարողանալու ապացուցել, որ աշխատել են». Փաշինյանը՝ «օրավարձով» աշխատողների մասին

Մարտ 25,2020 17:28

«Օրավարձով աշխատող հասկացություն ՀՀ-ում չկա, կան գրանցված եւ չգրանցված աշխատողներ: Գրանցվածները կզգան կարգավիճակի առավելությունը»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով խնդրին, թե կորոնավիրուսի ճգնաժամի պատճառով օրավարձով աշխատողներն ինչպե՞ս են ապրելու, եթե աշխատանք չունեն, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց. «Օրավարձով աշխատողները, որոնք ստվերում են եղել, թքած են ունեցել օրենքի վրա, հիմա նույնականացման խնդիր են ունենալու: Բայց մենք համարում ենք, որ նրանք մեր քաղաքացիներն են, եւ պարտավոր ենք օգնել: Նրանք ոչ այնքան պաշտպանված խավում են, ուստի մեր տվյալներում պետք է արտացոլված լինեն: Օրինակ՝ փարոսում: Խոսքը նաեւ փարոսում դեռեւս չընդգրկվածների մասին է, որոնք դիմել են արդեն: Մենք պատրաստ ենք նրանց օգնել, բայց գտնելու խնդիր ունենք: Նրանք աշխատել են, եկամուտ ստացել, բայց չեն հայտարարագրել եկամուտները: Չվճարած եկամտահարկի պատճառով մենք նրանց չգտնելու խնդիր ունենք: Նրանք չեն կարողանալու ապացուցել, որ աշխատել են: Օրինապահ քաղաքացու կարգավիճակն անհրաժեշտություն է բոլոր դեպքերում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031