Լրահոս
Օրվա լրահոսը

Որ իրավունքները չեն կարող սահմանափակվել արտակարգ դրության ժամանակ. Մարդու իրավունքների պաշտպան

Մարտ 25,2020 17:23

Արտակարգ դրության պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը կազմակերպվում է արտակարգ ռեժիմով: Դիտարկումը և բողոքների ուսումնասիրությունը վկայում են, որ անհրաժեշտ է հանրությանն իրազեկել այն մասին, որ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված են իրավունքներ, որոնք բացարձակ բնույթ են կրում և չեն կարող սահմանափակվել արտակարգ դրության ժամանակ: Խոսքը վերաբերում է այդ իրավունքներից հետևյալ հիմնականներին՝

• Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու իրավունքը,
• դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը,
• արդար դատաքննության իրավունքը, իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը և անմեղության կանխավարկածը,
• դատապարտվածի բողոքարկման իրավունքը, ներման խնդրանքի իրավունքը,
• մարդու արժանապատվությունը և կյանքի իրավունքը,
• ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը և խոշտանգման արգելքը,
• օրենքի առջև ընդհանուր հավասարությունը,
• ամուսնանալու ազատությունը,
• երեխայի իրավունքները,
• կրթության իրավունքը (բացառությամբ մրցութային հիմունքներով կրթության իրավունքը),
• մտքի և կրոնի ազատությունը:

Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031