Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են տնտեսական հակաճգնաժամային միջոցառումների և տնտեսության առողջացմանն ուղղված միջոցառումների և առաջարկությունների շուրջ քննարկումները:
Մասնավորապես անդրադարձ է կատարվել բիզնեսին աշխատատեղերի պահպանման գծով աջակցության գործիքակազմերին, ինչպես նաև ստեղծված իրավիճակով պայմանավորված աշխատանքը կորցրած ծնողների երեխաներին սոցիալական օժանդակություն ցուցաբերելու ծրագրերին:
Վարչապետը կարևորել է ռեսուրսներն արդարացի բաշխելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացումը և ընդգծել թիրախային հասցեականության ապահովման անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարության կողմից բիզնեսին աջակցությունը ևս ուղղված է մարդուն, ով այդպիսով պահպանելու է իր աշխատանքը:
Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է վերջնական տեսքի բերել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մեղմանն ուղղված ծրագրային փաթեթները և ներկայացնել կառավարության առաջիկա նիստի հաստատմանը:
Կարդացեք նաև
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ