«Խոզաբուծության ոլորտին 0 %-ով վարկեր են տրամադրվելու»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ կառավարության վաղվա նիստում գյուղատնտեսության աջակցության այս ծրագրի մասին մանրամասն կխոսեն:
Փաշինյանի փոխանցմամբ՝ 0%-ով վարկերի տեսքով օժանդակությունը տրամադրվելու է նաեւ տավարաբուծության, այգեգործության, գինեգործության, ոչխարաբուծության եւ այլ ոլորտների ներկայացուցիչներին:
«Ընկերությունը պետք է ապացուցի իր մրցունակությունը ոչ թե ներկա պայմաններում, այլ երեկվա դրությամբ, որովհետեւ եթե փակվելու ենթակա էր, ապա կփակվեր՝ անկախ կորոնավիրուսից»,-հավելեց վարչապետը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ